18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սեֆիլյանը այդ պատճառով չէր հասկանում Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանը հերոս է և նրա անունը գրված է եղել դասագրքերում: Նա հիշեցրեց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի ցուցմունքը:

Պավլիկ Մանուկյանը նշել է՝ Ժիրայր Սեֆիլյանը չի թույլատրել թալան անել գրավյալ տարածքներում. «Սեֆիլյանը այդ պատճառով չէր հասկանում Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Պավել Մանուկյանը ասում էր, որ ռազմաճակատում դիրք կար, որը թշնամին գրավել էր ու այդ ժամանակ դժվար է լինում զինվորների հոգին բարձրացնել և նորից բարձունք գրավել:Սեֆիլյանը հավաքում է մոտավորապես քսանհինգ հոգի, չնայած այդ բարձունքը գրավելու համար ութսուն հոգի էր հարկավոր: Մանուկյանը նշում է, որ իրենք պատրաստ էին նահատակվելու, գնում էին ազգի համար մեռնելու: Միայն հերոսը կարող էր նման քայլի գնալ ու այս անհավասար պայմաններում գնար՝ ազգի համար զոհվելու»:

Տիգրան Հայրապետյանը դիմելով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ասաց. «Դուք հիմա կայացնում եք Ձեր կյանքի ամենակարևոր վճիռը: Դուք դեռ երիտասարդ եք ու պատմության առաջ հաշիվ եք տալու»:
Նշենք, որ դահլիճը շատ բուռն է արձագանքում դատավարությանը: Դահլիճում գտնվողները ծափահարում են և բղավում՝ Ժիրայր, Ժիրայր:

 

Արդեն հայտնել ենք, որ  մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է   11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ