25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թուրքիան պետք է ոչ թե փորձի ճնշել Հայաստանին, այլ հավասարի պես վերաբերվի»

 ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած նոր հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությունը հիմնվում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշի վրա: «Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հիմնվում է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշային մոտեցման վրա, որը հետևյալն է՝ մենք փորձում ենք նորմալ հարաբերություններ մեր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Թուրքիայի կառավարող շրջանակները, անկախ քաղաքական պատկանելությունից, այս մոտեցումը չեն կիսում: Նրանք այնպիսի քաղաքականություն են իրականացնում, որն իր հիմքում ունի Հայաստանին հարկադրելու և զիջումներ ստանալու քաղաքականություն: Բայց Հայաստանը երբեք չի գնա զիջումների այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին Արցախի հարցն է, Ցեղասպանության հարցն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Սաֆրաստյանի՝ նոր պայմանները պետք է հիմնվեն թուրքական վերնախավի մոտեցումների վրա, որ նրանք պատրաստ լինեն ոչ թե Հայաստանին ճնշելու հակրադրելու, այլ հավասարը հավասարի պես վերաբերվեն:

Հիշեցնենք, որ քաղաքական գարուն Հայաստանը մտավ՝ չեղարկելով հայ-թուրքական արձանագրությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ