24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե «Ելք»-ը փողոց դուրս չգա, բնականաբար, դրանով անուղղակիորեն աջակցում է Սերժ Սարգսյանին

Եթե «Ելք»-ը փողոց դուրս չգա, բնականաբար, դրանով անուղղակիորեն աջակցում է Սերժ Սարգսյանին, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Հարցին, որ եթե «Ելք»-ը չմիանա «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքային պայքարին, ապա անուղղակիորեն կաջակցի՞ Սերժ Սարգսյանին, ընդդիմադիր գործիչը պատասխանել է. «Բնականաբար, ակնհայտ չի՞, որ եթե դու քաղաքական պրոցեսին ոչ միայն չես մասնակցում, այլ մի հատ էլ տորպեդահարում ես, ասում են՝ «այնտեղ ատելության քարոզ կա», ակնհայտորեն «ատելության քարոզ» արտահայտությունը տորպեդահարման գործընթաց է, և դա ասվում է պաշտոնական մակարդակով, ոչ թե որևէ պատգամավոր է ասում, այլ խմբակցության քարտուղարն է ասում»։

Ճշտող հարցին, թե այդտեղ իշխանությանը պաշտպանելու միտո՞ւմ է տեսնում, Մարտիրոսյանը պատասխանել է. «Եթե մի բան իշխանության դեմ է և ոչ միայն իշխանության դեմ է, այլև պետությունը կարգավորելու համար է և դու դրան բացասական պիտակավորում ես տալիս, այդ դեպքում ի՞նչ գնահատական տանք դրան։ Նույնն էլ հիմա Հանրապետականն է ասում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ