23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչատարածաքային բարեփոխումները Հայաստանում թևակոխում են ավարտական փուլ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ներկա է գտնվել Երևանում մարտի 15-16-ն անցկացվող ԵՄ Արևելյան գործընկե­րու­թյա­ն «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի  «Հանրային կառա­վարման բարեփոխումներ»  պանելի 14-րդ նիստին։

Ողջունելով պլատֆորմի մասնակիցներին`  փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների փուլերը, դրանց արդյունքում խոշորացված համայնքների քանակը, աշխարհագրությունը և կառուցվածքները, միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ այդ համայնքներում իրականացվող սոցիալ-տնտեսական, ձեռնարկատիրական ծրագրերի ընթացքը, արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային բաժանման վերաբերյալ ուրվագծվող տեսլականը։  «Այս բարեփոխումից հետո մենք ունենալու ենք տարածքային բաժանման ավելի տրամաբանական դասավորվածություն, ինչը իր հերթին կնպաստի տեղական ժողովրդավարության ամրապնդմանը և համայնքային կառավարման որակի բարձրացմանը։ Մենք պետք է համակարգը դարձնենք կառավարման համար  ավելի արդյունավետ, որպեսզի կարողանանք մի կողմից բարձրացնել ՏԻՄ-երի հնարավորությունները, կարողությունները, իսկ մյուս կողմից`  ձեռք չտանք  տեղական ժողովրդավարության սկզբունքներին, քանզի համայնքները բնակչությանն ամենամոտ կանգնած իշխանության առաջին օղակներն են»,- ասել է Տերտերյանը։

Պլատֆորմի հիմնական մասում Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների 3 փուլերը , ինչին ըստ նրա, Հայաստանը ջանադրաբար և երկար է  պատրաստվել: 2015-2016 թվականներին  իրականացվել է  առաջին քայլը` ձևավորվել է 18 խոշորացված փունջ` 140 բնակավայրով, 2017-2018 թվականներին ձևավորվել է  34  խոշորացված փունջ` 325 բնակավայրով, որի արդյունքում այժմ ունենք 52 կլաստեր: Խոշորացման գործընթացն ամբողջ ծավալով ավարտվել է Սյունիքի և Վայոց  ձորի մարզերում, իսկ հանրապետության մասշտաբով գործընթացի ամբողջական ավարտ նախանշվում է 2018-2019 թթ:

Աշխատաժողովի ընթացքում հնչեցվել են գործընթացի առանձնահատկությունների, մեթոդաբանության, դրա նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք թեմատիկ կարծիքներ և առաջարկություններ։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ