24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով. Ժողովուրդ

Մարմնավաճառներին հաշվառելու մա­սին Շիրակի մարզի դատախազի հանձնարարականը իրականացվել է: Օրաթերթին հայտնի դարձավ որ այս պահի դրությամբ Շիրակի մարզում հաշվառված է 61 մարմնավաճառ: Հիշեցնենք՝ 2018 թվականի փետրվա­րի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ մար­զում 2017 թվականին արձանագրվել է 5 քրեական գործ: Դրանք հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով այն է՝ կող­մից պոռնկությամբ զբաղվելուն նպաս­տելը.

«Նշված քրեական գործերը բո­լորն ուղարկվել են դատարան, որոնցից մի մասով արդեն ունենք մեղադրական դատավճիռներ, մյուս մասը գտնվում է դատաքննության փուլում: Իրականում պարզվել է, որ նույն մարմնավաճառ­ներն իրենց, այսպես ասած, գործունեու­թյունը ծավալել են մի շարք օբյեկտնե­րում»,- նշված էր դատախազի գրու­թյան մեջ:

Արդյունքում Կարեն Գաբրիելյանը իրավիճակը կարգավորելու հա­մար միջնորդագիր էր հասցեագրել պատկան մարմիններին՝նման մարմնա­վաճառներին հաշվառելու, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու ու տվյալ հաս­տատությունների գործունեությունը կա­նոնակարգելու ուղղությամբ:

Ի դեպ, գործող քրեական օրենսգիր­քը թույլ չի տալիս մարմնավաճառին ենթարկել քրեական պատասխանատ­վության: Արդյունքում Կարեն Գաբրիելյանը անձամբ զեկուցագիր է ներկայաց­րել ՀՀ գլխավոր դատախազին, որպես­զի քննարկվի նաեւ մարմնավաճառնե­րին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ու մինչ ՀՀ գլխավոր դատախազու­թյունում քննարկում են մարմնավաճառներին քրեական պատասխանատ­վության ենթարկելու հարցը, «ժողո­վուրդ» օրաթերթը Շիրակի մարզի դա­տախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում հանձնարարականը մարմնավաճառնե­րի հաշվառման մասով եւ կոնկրետ ինչ թվերի հետ գործ ունենք: Ի պատաս­խան՝ Շիրակի մարզի դատախազը հայտնեց. «Գրություն եմ հասցեագրել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, եւ միջոցներ են ձեռնարկվել նշված անձանց հաշվառելուն: Ովքեր անցել են քրեական գործե­րով կամ որոնց իետ կապված մենք ու­նենք հարուցված վարչական վարույթներ, բոլորը հաշվառվել են»:

 Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ