29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հանցափորձ լրագրող Գայանե Զարգարյանի դեմ/տեսանյութ/

Քիչ առաջ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում լրագրող Գայանե Զարգարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունը նկարահանելիս հետապնդման է ենթարկվել:

Այս մասին գրում է  fnews.am լրատվական կայքը: Լրագրողի մեքենային են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր դուրս են եկել Ա. Սարգսյանին պատկանող տարածքից: Սկզբում մեքենային հարվածներ են հասցրել բռունցքներով, որից հետո Ալիկ Սարգսյանի տարածքից դուրս եկած երկու տղաները 90 005 համարանիշով սև գույնի նիվա մակնիշի մեքենով Կանաչուտից մինչև Երևան հետապնդել են լրագրողին ՝ փորձելով վթարի ենթարկել նրանց մեքենան:

Նույն պահին լրագրող Գայանե Զարգարյանը տեսանկարահանել է , թե ինչպես է հետապնդվում իրենց մեքենան և ինչ պայմաններում են Ա. Սարգսյանի տարածքից դուրս եկած երկու տղաները 90 005 համարանիշով սև գույնի նիվա մակնիշի մեքենով փորձել վթարային իրավիճակ ստեղծել՝ ամեն կերպ փորձելով վթարի ենթարկել լրագրողին: Ապա Գայանե Զարգարյանը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության հետ ՝ տեղյակ պահելով իրադրության մասին: Եվ միայն դրանից հետո նա տեղափոխվել է անվտանգ տարածք : Այս պահին Գայանե Զարգարյանը գտնվում է ոստիկանությունում:

Հ.Գ. Երևան-Կանաչուտ տարածքում տեղադրված տեսախցիկների արձանագրությունը ջրի երես հանելու դեպքում ցանկացած մեկի համար պարզ կդառնա, որ դա եղել է կոնկրետ հանցափորձ լրագրող Գայանե Զարգարյանի դեմ և կոնկրետ սպառնալիք մեքենայի մեջ գտնվող մարդկանց կյանքի և առողջության համար : Խնդրում ենք ՀՀ Ոստիկանությանը, Քննչական Կոմիտեին, ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ հրապարակումն ընդունել որպես հաղորդում ՝ հանցագործության մասին:
Քիչ անց կներկայացնենք տեսանյութն ու այլ մանրամասներ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ