19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը

Երևանի զարգացման հնգամյա ծրագրով առաջիկա տարիներին աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի ոռոգման համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման նպատակով 2018 թվականի ծրագրով մայրաքաղաքի ոռոգման ցանցը կերկարի ևս շուրջ 5 կիլոմետրով: Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում նոր խողովակաշար է անցկացվում Մանկական զբոսայգուց մինչև Հրազդան գետն իջնող հատված, որտեղ այն կմիանա նորաստեղծ պոմպակայանին: Արդյունքում՝ գետից պոմպով մղվող ջուրը կոռոգի Փափազյան, Խաչատրյան, Դեմիրճյան փողոցներին, ինչպես նաև Կոմիտասի, Բաղրամյան պողոտաներին հարակից կանաչ տարածքները: Նոր ջրագիծ կստեղծվի նաև Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածում գտնվող կանաչ տարածքների ոռոգման նպատակով: Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան և Շիրազի փողոցներին հարակից տարածքների համար նույնպես կկառուցվի ոռոգման նոր ջրագիծ:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին բակերի համալիր բարեկարգման և նոր այգիների ու պուրակների ստեղծման աշխատանքներում ևս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոռոգման ցանցերի անցկացմանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ