28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել»

arm14745500176

ՀՀ կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարարականներից մեկը վերաբերում էր կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախումներին: «Գործող օրենսդրական կարգավորւմները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակների, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում: Մասնավորապես կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն երեսուն տոկոսի չափով, իսկ նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել:

Միանշանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով այդ թվում կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հասանելիության բացակայությամբ»,-ասաց վարչապետը: 

Կարեն Կարապետյանը Արդադրադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայատան» հիմնադրամ տնօրենին հանձնարարեց և առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին երկու ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների ինչպես նաև օրենքում սահմանված այլ վճարների, արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթակարագրեի լիարժեք պահպանեու վերաբեյալ այդ թվում քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ