24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թող ասեն՝ գնում ենք հակաօրինական գործողության. Իսագուլյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ)

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ եթե ընդդիմությունը պահանջում է, որ ՀՀԿ-ն այս կամ այն կոնկրետ անձին չառաջդրի վարչապետի պաշտոնում, նրանց համար ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը գոյություն չունեն: «Որեվհետև մեր Սահմանադրությամբ հստակ է ասված, թե ով է առաջադրում վարչապետ թեկնածու»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա:

Վերջինս հիշեցրեց, որ ապրիլի 9-ից հետո, երբ նախագահը վայր կդնի իր լիազորությունները, արդեն ՀՀԿ-ին է իրավունք տրված այդ ընտրությունը կատարել: «Հիմա իրենք ինչի՞ դեմ են պայքարում: Ի՞նչ է իրենց ուզածը, թող հստակ ասեն, որ ոչ, մենք գնում ենք հակաօրինական գործողության կամ միտինգներ ենք անում:

Այդ կուսակցությունները, շարժումը պիտի հստակ ասեն, որ մենք ուզում ենք, որ լինի այն, ինչ մենք ենք ուզում: Ես իրենց առաջարկում եմ ազնիվ գտնվել, ասել՝ որն է իրենց նպատակը, որն է դրան հասնելու օրինական ճանապարհը: Այդ ժամանակ իշխանությունների համար էլ հեշտ կլինի դրան համարժեք պատասխան տալ»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ