20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվար ամսին  մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 3785  վնասված լուսակետ: Վերականգնվել է ավտովթարի պատճառով վնասված 4 հենասյուն, 1-ի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախորդ ամիս կառուցվել և Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց, փողոցի հատված, 1 նրբանցք և 1 կամարանցում: Այսուհետ մայրաքաղաքի 10 հրապարակներ ՝ Հանրապետության, Շահումյան, Սախարովի, Ռուսաստանի, Նժդեհի, Արգիշտիի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Բարեկամության, Աբովյան պուրակ, լուսավորվում են երկարացված ռեժիմով:  Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ