25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դու դա չես կարող կանխել, ինչքան էլ ԱԱԾ ու հզոր ոստիկանություն ունենաս»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ իշխանությունները ուրախանում են, որ հանրահավաքները քչաթիվ են լինում, այսինքն՝ հասարակությունը չի դիմադրում, ոտքի չի կանգնում: «Չէ՞ որ սա նշանակում է, որ նրանց իշխանությանը վտանգ չի սպառնում»,-Henaran.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց նա։ Նա նաև նկատեց, որ, իհարկե, իշխանավորները պիտի ասեն, որ դա իրենց չի մտահոգում, եթե նույնիսկ հրապարակն էլ լինի լի բողոքավորներով, դա ժողովրդավարության մասին է խոսում, սակայն դա սուտ կլինի:

«Իշխանություններին ձեռք է տալիս հասարակության թույլ լինելն ու այսօրվա իրավիճակը»,-շեշտեց նա։

Դիտարկմանը, թե տեսակետ են հնչում, որ այս հանգիստ վիճակը կարող է ինչ-որ պահի ի հակառակ հանգեցնել պայթյունի՝ նույնիսկ զինված պայքարի, նա արձագանքեց. «Չեմ բացառում: Գիտեք, երբ  տեսնում ես, որ որևիցե օրինական ճանապարհով հնարավոր չէ գործողություններ իրականացնել, ապա չի բացառվում, որ կարող են գտնվել մարդիկ, որոնք ոչ ադեկվատ ու զգացմունքային մոտեցում դրսևորեն ու որոշեն, որ զենքով կարելի է հարց լուծել»։

Որպես օրինակ Արմեն Բադալյանը բերեց Երևանի ավագանու միջադեպը՝ կոյուղաջրերի հետ կապված, երբ միայն սկանդալից հետո հարցը լուծվեց:  «Տենդենցը նայելով՝ տեսնում եք, որ այդ ճանապարհը միանգամայն հնարավոր է։ Չի բացառվում, որ ինչ-որ անհատ կամ խումբ որոշի, որ արդեն պետք է ոչ թե շենք գրավել, այլ կոնկրետ մարդկանց նկատմամբ ահաբեկչություն իրականացնել։ Դու դա չես կարող կանխել, ինչքան էլ ԱԱԾ ու հզոր ոստիկանություն ունենաս»,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ