16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Երբ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի լինելու վարչապետ, համոզված է եղել, որ չի լինելու»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է, որ ՀՀԿ-ի ներսում արդեն կան մի քանի խմբավորումներ:  «ՀՀԿ-ի հին գվարդիան է, երիտասարդներն են, ՀՀԿ-ի արևմտամետ ու ռուսամետ թևերը, օլիգարխիկ և քաղաքական թևերրը, այնքան թևեր կան, որոնք խաչվում են և տարբեր առիթներով և ունենում են պրոբլեմներ»,-այսօր ասուլիսին ասաց նա: Ըստ նրա՝ արդեն երևում է նաև ներիշխանական ժառանգորդի պայքարը: «Տրամաբանությունն այն է, որ պետք է լինի վարչապետ Սերժ Սարգսյանը, և դրանից հետո կսկսվի ժառանագորդ օպերացիա պայքարը: Արդեն երևում է պայքարը, և այն ավելի կատաղի կդառանա»,-հավելեց նա:

 Կարեն Քոչարյանը նկատեց՝ բոլորս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանը սիրում է անակնկալներ և չի բացառվում, որ վերջին պահին այլ թեկնածու առաջադրվի, թեև գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ ինքն է լինելու վարչապետի իշխանական թեկնածուն:

«Ես համոզված եմ, որ երբ 2014թ-ին Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի լինելու, ինքը համոզված է եղել, որ չի լինելու, ես դրանում համոզված եմ, պարզապես ինչ-որ բաներ են իրոք փոխվել, և, ենթադրենք, չի գտել այն մարդուն կամ իր համար պարզել է, որ չի կարող, սա չի այն մարդը, ինքը ժամանակ է ձգում: Համոզված եմ դրանում, որովեհետև ո՞վ էր խնդրում իրեն 14թ-ին նման հայտարարություն անել, էլի կարող էր փոխել և դա չասել, իմաստը ո՞րն էր»,-ասաց նա:

Կարեն Քոչարյանը գտնում է, որ այն ժամանակ որպես թեկնածուներ Սերժ Սարգսյանը դիտարկել է Արմեն Սարգասյանին և Կարեն Կարապետյանին, բայց այս պահի դրությամբ չի փոխանցում նրանց իշխանությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ