25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիվանագիտական հաղթանակ ունենք. ադրբեջանագետ (տեսանյութ)

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի խոսքով՝ Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունները տարբերվում են նախկիններից: «Նախ եթե համեմատում ենք նախկին տարիների հետ, այս տարի դրանք ավելի վաղ են անցկացվել: Սրանով Ադրբեջանի ռազամա-քաղաքական իշխանությունները առաջ են քաշում մի քանի հարց, այսինքն՝ նրանք ունեն մի քանի պատճառ, որ բանակը մարտունակ պայմաններում լինի հնարավոր ներքաղաքական խժդժությունների ժամանակ»,-այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Մեկ այլ պատճառ, ըստ ադրբեջանագետի, այն է, որ նպատակ կա ուղղակի նոտաներ հղել հայկական կողմին ու միջազգային հանրությանը: «Նրանք մշտապես փորձում են բանակցային ուժիվրա ճնշում գործադրել ռազմական եղանակով: Արդեն կան ազդակներ, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից և Հայաստանում ամբողջությամբ խորհրդարանական համակարգին անցնելուց հետո հանդիպումներ են լինելու, բանակցությունները շարունակվում են, ուստի, նրանք փորձում են սա օգտագործել ու ընտրությունների գնալ ավելի ամուր դիրքերից»,-նկատեց Մովսիսյանը:

Վերջինս հավելեց, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որ ցույց տա, որ հարձակվողը մշտապես հայկական կողմն է լինում, այդ պատճառով էլ փոխել է զորավարժությունների ձևը՝ անցնելով պաշտպանականի: «Սպառնալիքներ մեզ համար միշտ էլ կան. Ադրբեջանը կարող է սադրանքների գնալ ռազմական առումով, բայց քաղաքական առումով վիճակն այնպիսին չէ, որ գնա այդ քայլին»,-նշեց նա:

Ադրբեջանագետը նաև անդրադարձավ Արցախի նախագահի այցին՝ ԱՄՆ՝ նկատելով, որ դա շատ լավ է. «Արցախի ղեկավարը կարող է ներկայացնել Արցախի պաշտոնական տեսակետը, ինչը մեզ համար դիվանագիտական հաղթանակ է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ