25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարճաժամկետ պատերազմի համար թույլտվություն պետք չէ

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ միշտ էլ հավանական է, որ պատերազմը վերսկսվի, սակայն Ադրբեջանում ընթացող լայնածավալ զորավարժությունները դրա մասին չեն վկայում, դրանք միշտ էլ կարող են լինել: «Հնարավոր է չորսօրյա, հնգօրյա կամ վեցօրյա բավական կարճաժամկետ գործողություններ լինեն, բայց ստեղծված ֆոնը լայնամաստաբ պատերազմի, չեմ կարծում, թե կհանգեցնի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ  փոքր պրովոկացիաններ, փոքրիկ գործողություններ կարող են լինել, այդ թվում նաև նախընտրական շրջանում:

Վիգեն Հակոբյանը համաձայն է տեսակետին, որ  լայնամասշտաբ պատերազմ առանց գեոքաղաքական ուժային կենտրոնի համաձյանությամբ հնարավոր չէ սկսել, մասնավորպես առաջնահերթ ՌԴ-ի, հետո նոր Միացյալ նահանգների, իսկ կարճաժամկետ հարձակումների համար այդ թույլտվությունն անհրաժեշտ չէ: 

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցին Վաշինգտոն, որն առաջացրել է ադրբեջանական հիստերիա, Վիգեն Հակոբյանը նշեց, թե սա կարևորագույն հերթական քայլ է: «Արցախյան բանակցությունները մտնում են նոր փուլ, երբ արդեն թե ադրբեջանական, թե ՀՀ-ի կողմից դիրքորոշումները կարծես թե հստակ են, ինչի են համաձայն և ինչին համաձայն չեն, եկել է պահը հասկանալու, թե բուն արցախցիներն ինչին համաձայն են և ինչին համաձայն չեն, որն է այն կարմի գիծը, որից այնկողմ չեն կարող անցնել»,-կարծում է նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ