19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԳՆ-ն կավելացնի աշխատակիցների թիվը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաստիքների թիվը 2018 թվականի ընթացքում կավելացվի 10-ով: Այս որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, 2018 թվականի ՀՀ ԱԳՆ բյուջետային հայտի համաձայն՝ պետական բյուջեի Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմնի պահպանում ծրագրով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի թիվ 692-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ԱԳՆ հաստիքային աշխատողների թվաքանակը 309-ից կդառնա 319 և կհամապատասխանեցվի 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված թվաքանակին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ