11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Սպասում են բոլորը մեռնեն. Հայկական Ժամանակ

5031382

Մի քանի օր առաջ խմբագ­րություն ահազանգած քա­ղաքացի Աիդա Սուքիասյանը դժգոհում էր, որ զրկվել է իրեն հասանելիք դեղերից, որոնք տարիներ շարունակ տարածքային պոլիկլինիկա յից ստացել է անվճար:

Նա նշում էր, որ կենսաթոշակառու է, երկրորդ խմբի հաշմանդամու­թյուն ունի, ստացել է «Պրեդուկտալ» եւ «Պրեստանս», բայց հուն­վարի 1-ից դեղերի տրամադրումը դադարեցվել է: Պատճառաբանու­թյունն, ըստ քաղաքացու, հետեւ յալն է պետությունը չունի հնարավորություն: «Սպասում են բոլորը մեռնեն: Գիշերները չեն քնում, մտածում են ոնց կողոպտեն ժո­ղովրդին: Մինչեւ վերջին շապիկը հանում են»,- իշխանություննեիի գործելաոճի իր գնահատականը տվեց կենսաթոշակառուն: Նրա փոխանցմամբ, իրեն անհրաժեշտ սրտի ու ճնշման դեղերից մեկն արժե ավելի քան 5000, մյուսը ավելի քան 6000 դրամ, որոնք գնելը դժ­վար է լինելու:

Քաղաքացու բողոքի առնչու­թյամբ գրավոր հարցմամբ դիմե­ցինք ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով տեղե­կացնել ինչ որոշման հիմքով է, որ այլեւս չեն տրամադրվում նշված դեղերը, ինչու է առաջացել այդ որոշման անհրաժեշտությունը, քանի քաղաքացի է, ըստ այդմ, զրկվել պետպատվերով դեղ ստանալու իրավունքից եւ ինչ ժամանակահատվածում (նաեւ այս տարվա հունվարի 1-ից քանի քա­ղաքացի է զրկվել այդ իրավունքից):

Առողջապահության նախարա­րության աշխատակազմի ղեկա­վար Նելսոն Զուլոյանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ Աիդա Սուքիասյանին նախկի­նում տրամադրված դեղերը ընդգրկված չեն ՀՀ «Հիմնական դե­ղերի ցանկ»-ում: Իսկ այդ ցանկից դուրս դեղեր տրամադրելու իրա­վունք ամբուլւստոր-պոլիկլինիկական հաստատություններն այլեւս չունեն, ինչը նախկինում արվում էր համապատասխան հանձնաժողո­վի եզիակացության հիման վրա:

Պարզվում է քանի որ հիմնական ցանկից դուրս դեղ ստանալու հնա­րավորությունից քչերն էին օգտ­վում, ընտրվել է այդ իրավունքը իս­պառ վերացնելու տարբերակը: «Այս հրամանի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ոչ բոլոր անվճար կամ արտոն­յալ պայմաններով ամբուլատոր- պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ու­նեցող բնակչության ներկայացու­ցիչներն էին օգտվում հւսնձնաժողովային կարգով դեղեր ստանա­լու իրավունքից»,- գրել է Նելսոն Զուլոյանը, ինչից պարզ չի դառ­նում՝ մարդիկ այդ հնարավորությունից չէին օգտվում պետության ֆինանսական միջոցների սղու­թյա՞ն պատճառով, թե՞ նրանց առաջ ստեղծվում էին արհեստական խոչընդոտներ:

Առողջապահության նախարա­րության աշխատակազմի ղեկա­վարը նաեւ տեղեկացնում է, որ ներ­կայումս մշակվում եւ վերանայվում է Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը: Թե ինչ փոփոխություն այն կկրի, կհամալր­վի՞ թե ընդհակառակը, գրության մեջ չի մանրամասնվում:

Ինչ վերաբերում է տեղեկությա­նը, թե Հայաստանում ընդհանուր առմամբ քանի քաղաքացի է զրկ­վել դեղ ստանալու իիավունքից, նշվում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող տրամադրել տեղեկատվություն, թե քանի քաղաքացի է զրկվել ցանկից դուրս դեղեր ստանալու իրավունքից, քանի որ բնակչու­թյունը անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերը ձեռք է բե­րում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատություն­ների միջոցով»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ