23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Գնա Ադրբեջան` թող քեզ բազմացնեն»

Այսօր  Անահիտ Մութաֆյանի հարցազրույցն էի ընթերցում, որում դերասանուհին խոստովանել էր, որ անձնական կյանք չունի, ապա հավելել, որ մի շրջան կար, երբ ցանկանում էր երեխաներ ունենալ, սակայն այլևս այդ ցանկությունը չկա: 

Դերասանուհին իր որոշումը մեկնաբանել էր հետևյալ ձևով. «Երեխա ունենալու ցանկությունը մի պահ առաջացավ ինձ մոտ, հույս եղավ, որ մեր երկրում փոփոխություններ կլինեն, բայց վերջին մի քանի օրվա ընթացքում եկա այն եզրահանգման, որ ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ»:

Իհարկե, երեխա ունենալ-չունենալն Անահիտի անձնական որուշումն է, սակայն հարց է առաջանում`ինչու՞ են մեր հայ հայտնիներն իրենց նեղ անձնական որոշումները բարդում երկրի վրա: Քավ լիցի, որևէ մեկը չի պնդում, որ մեր երկրում խնդիրների պակաս կա, սակայն այնպես չէ, որ Անահիտը միակն է, որ պետք է երեխա ունենա և իր այդ որոշմամբ մեզ մի բան էլ «одолжение» է անում: 

Ի վերջո, եթե մյուսներին հաջողվում է այս երկրում երեխաներ ունենալ և դաստիարակել, միգուցե, իրեն էլ դա կհաջողվի: Պարզապես, կարծես թե, թրենդային է դարձել սեփական խնդիրների համար բոլորին, այդ թվում` երկրին մեղադրելը, հիշենք թեկուզ Սեպուհ Ապիկյանին, ով էլ ժամանակին ՀՀ քաղաքացիությունից էր հրաժարվում:

Ընդ որում` Սեպուհն իր այդ գրառման համար ներողություն էր խնդրել: Ինչ խոսք, Անահիտը, հաշվի առնելով նախորդ հայտնիների` նման հայտարարություններից հետո առաջացած աղմուկը, պետք է հասկանար, որ իր երեխա չունենալու որոշումը երկրի վրա բարդելը մեղմ ասած սխալ կընդունվի, կամ էլ դերասանուհին միտումնավոր է դա արել` հաշվի առնելով, որ որպես կանոն նման հայտարարությունը չի կարող անուշադրության մատնվել:

Ինչևէ, խորհուրդ մեր հայտնիներին` ձեր անձնական ձախողումները մի բարդեք մյուսների վրա կամ էլ ընդունեք, որ այս երկրում այդ նույն խնդիրների միջով անցնում են գրեթե բոլոր քաղաքացիները, այնպես որ մի տրտնջացեք, որպեսզի հետագայում ստիպված չլինեք արդարանալ ձեր մտքերի համար:

Այլ հարց է, երբ դա արվում է միտումնավոր` ուշադրություն գրավելու համար, այդ դեպքում, կարող ենք փաստել, որ Անահիտին հաջողվել է նշանակետին դիպչել, քանի որ համացանցում արդեն կարելի է հանդիպել որոշակի մեկնաբանությունների.

«Դու քեզ համար զավակներ ունեցիր, թե չէ երկրի համար ունեցողներ կան. դրանք ապրիլյան պատերազմի հերոսներ ծնած հայ մայրերն են.մայրությունը ամենամեծ շնորհն է տրված կնոջը»:

«Հաստատ թուրքի արյուն կա երակներումտ: Նախ ես թույն սրտիտ ու դատարկ խելքիտ համար Աստված էլ չի ուզենա, որ դու մայրանաս։ Մորտ հարցրու քեզ՞ ինչի է ծնել»։

«Գնա Ադրբեջան` թող քեզ բազմացնեն» : Ինչպես ասում են` առանց մեկնաբանության:

 Ա. Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ