24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարզպետի մոտ էին

Այսօր` մարտի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ  են այցելել Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանական  հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը:   Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը :

Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար և հավելել, որ նման հանդիպումները  նպաստում են   Հայաստանի և այլ երկրների վարչական միավորումների միջև բարեկամական  հարաբերությունների  ստեղծմանը և  առկա համագործակցությունների խորացմանը: Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը  ներկայացրել է նաև մարզի զարգացման հիմնական ուղղությունները, մասնավորապես կանգ առնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության և բնապահպանական  անվտանգության հարցերի վրա:

Պատասխան խոսքում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկը շնորհակալություն է հայտնելմարզպետ Կարեն Բոթոյանին ջերմ ընդունելության համար և  կարևորել երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև համագործակցության ընդլայնումը՝ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են նաև  երկուստեք  հետաքրքրություն  ներկայացնող  այլ հարցեր ևս ։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ