29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քրդերը դուրս են գալու Մանբիչից, և այնտեղ տեղակայվելու են թուրք ու ամերիկացի զինվորներ. Չավուշօղլու

ooo

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան և Վաշինգտոնը ձեռք են բերել համաձայնություն, որ քրդերը պետք է դուրս  գան Սիրիայի Մանբիչ քաղաքից, որն այժմ գտնվում է քրդերի վերահսկողության տակ։

Թուրք պաշտոնյայի խոսքերով առաջիկայում՝ մարտի 19-ին, թուրք-ամերիկյան ժողովի ժամանակ ավելի հստակ կկազմվի ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է իրականանա այդ գործընթացը։

Չավուշօղլուն նշել է, որ ըստ թուրք-ամերիկյան համաձայնության՝ քրդերը դուրս են գալու Եփրատ գետի արևելյան ափից։ Իսկ այդ տարածքում տեղակայվելու են թուրք-ամերիկյան ստորաբաժանումներ։

«Այս բանաձևը նախևառաջ կիրառելու են Մանբիչում, հետո այլ շրջաններում։ Դա կկիրառվի նաև Ռաքքայում և Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում»

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ռազմական գործողություն են սկսելու նաև Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքում, որտեղ տեղակայված են նաև ամերիկյան ուժեր։ Վերջիններս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում համագործակցում են տեղի քրդերի հետ։

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ