20 Հունվարի, Կիրակի, 2019

«Ելքն» այսօր որոշում է կայացնելու

DCDB9024-8DF2-448D-B735-2AEA364310AE_w1023_r1_s

Այսօր «Ելք» դաշինքը նիստ է անցկացնելու և, ի վերջո, պատասխան է տալու մի քանի բաց հարցերի: Այս մասին տեղեկացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նիստի ժամանակ, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է, թե ինչպես է ընդդիմադիր դաշինքը պայքարելու, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, եթե ՀՀԿ-ն նրան առաջադրի:

Հիշեցնենք, որ դաշինքը հայտարարում է, որ թույլ չեն տալու, որ Սարգսյանը դառնա վարչապետ, սակայն դեռ չեն հայտնել, թե ինչ քայլերի են գնալու, թե որն է լինելու ճանապարհային քարտեզը: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտնել, որ ինքը կողմ է գործուղվել Ազատության հրապարակ, սակայն դեռ հայտնի չէ, թե բացի «Քաղաքացիական պայմանագրից», որի անդամն է Փաշինյանը, «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» կողմ են փողոցային պայքարին, թե այլ մեթոդներ են նախընտրում:

Փաշինյանը նաև ասել էր, որ չի բացառվում, որ եթե մյուսները չորոշեն քայլեր ձեռնարկել, ինքն ու իր կուսակցությունը միայնակ ծավալեն այդ պայքարը:

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ