29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը Թուրքիան վերածում է մռայլ բանտի․ Washington Post

100377848_045358526_1

Ամերիկյան «Washington Post» թերթը գլխավոր նյութով անդրադարձել է Թուրքիային և Էրդողանի ռեժիմին։ Թերթը հիշեցնում է, որ 23 թուրք լրագրողներ «Twitter»-ում կատարած հրապարակումների պատճառով մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամներ լինելու մեջ և դատապարտվել 2-7 տարվա ազատազրկման։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ներքո մեկ tweet-ը վերածվում է հանցանքի, իսկ խնդրահարույց ժողովրդավարությունը՝ բռնապետության։ Երկիրը, որ դանդաղ, բայց հաստատակամորեն դառնում էր լուսավորյալ չափավորության օրինակ, Էրդողանի կողմից վերածվում է համատարած մռայլ բանտի», -գրում է թերթը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանն իսկական ճնշումների արշավ սկսեց մամուլում, կառավարությունում, ակադեմիական աշխարհում և անվտանգության ոլորտում թշնամիներ ընկալվող անձանց դեմ։ Դրա հետևանքով 60․000 մարդ ազատազրկվեց, ևս 150․000-ը զրկվեց աշխատանքից։

Թերթը նկատում է, որ Էրդողանի գլխավոր նպատակն ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենն է, ով, սակայն, չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները։

«Թուրքիայում ընթացող դատավարությունները ցույց են տալիս, թե որքան է հեռացել այս երկիրը արևմտյան ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից և իրավունքի գերակայության սկզբունքից։ Էրդողանի բռնապետությունը պետք է կոչվի իր անունով։ Որքան էլ որ նա փակի իր ականջները, ԱՄՆ-ն և մյուս երկրները պետք է լսելի դարձնեն իրենց բողոքը», -գրում է «Washington Post»-ը։

Աղբյուր`  ermenihaber.am
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ