25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք-քրդական բախում Բայազետում

Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված պայթուցիկի հետևանքով սպանվել է 1 թուրք պայմանագրային զինծառայող։

Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել թուրք զինվորներին տեղափոխող ավտոբուսը։ 

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ դրանից հետո «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք զինվորների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով քրդական կողմից վիրավորվել է 3 զինյալ։ 

Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրն Աբդուլլահ Օջալանն է: Նա այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ