15 Դեկտեմբերի, Saturday, 2018

Եթե թվում է, որ Հայաստանը հետ է մնում Ադրբեջանից, սխալվում եք. Իսագուլյան

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանի վերջին ամիսը մեծ ծավալի քարոզչական նորագույն տեխնոլոգիաներ է կիրառվում, իսկ վերջին՝ Աշխարհակարգ ֆիլմով  կարողացել են տեխնիկապես կատարելության հասնել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Պուտինի հարցազրույցներում ցույց է տրվում, թե ինչ վիճակում ընդունեց երկիրը, ինչ աղետներ տեղի ունեցան այդ ընթացքում: Իր ուղերձներով ինքը ցույց տվեց, որ միաբևեռ աշխարհում, թեկուզև ինքը ցույց է տալիս, որ աշխարհը միաբևեռ չէ, կարևորագույն բևեռներից մեկը ՌԴ-ն է »,-ասաց Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ընթացող լայնածավալ զորավարժություններին, ապա բանախոսը շեշտեց, որ առաջին դեպքը չի, որ խախտելով միջազգային պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը զինավարժություններ է անում, անցած տարի էլ երեք զինավարժություն արեց: «Մենք ինքներս պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ցանկացած ոտնձգության ու կարողանանք շատ ավելի ուժ պատասխան տալ: Մեր միասնականաությունը, մեր բանակի նկատմամբ ուշադրությունը շատ կարևոր են, նաև ՀՀ ռազմական տեխնիկան:

Հայաստանը կանխարգելիչ հարվածներ հասցրել է մի քանի անգամ, եթե որևէ մեկին թվում է, որ քաղաքական առումով Հայաստանը հետ է Ադրբեջանից, չարաչար սխալվում է, ուղղակի Հայաստանը վարում է քաղաքականություն՝ ՀՀ-ի ու Արցախի շահերից ելնելով:

Եթե Ալիևը հայտարարեց, որ Երևանը իրենցն է, ամենևին էլ պարտադիր չէր, որ մեր նախագահը  ասեր, որ Բաքուն էլ մերն է, բայց հետո են համապատասխան ու ավելի հզոր հայտարարություններ արվում. Հայաստանը վերջին տարիներին ընդհանրապես հետ չի մնում »:

Ըստ Իսագուլյանի՝ այս ընտրական փուլից հետո արցախյան բանակցություններում կարող են և աշխուժություններ լինել, և պասիվացումեր:

«Ստատուս քվոն միակ ձևն է, որ պահպանում է կայունությունը մեր տարածաշրջանում»մ-եզրափակեց նա:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ