19 Հունիսի, Երեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Այնպես պետք է անենք, որ Ադրբեջանը խառնվի իրար. Պողոսյան (տեսանյութ)

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը գտնում է, որ զարմանալի կլիներ, եթե Ադրբեջանում ընտրությունների նախաշեմին լայնածավալ զորավարժություններ չանցկացվեին: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը զենք է գնել, և ինչպես միշտ նոր զենքը զորավարժությունների ժամանակ պետք է ակտիվորեն կիրառի: «Մենք մեր հարևանին չենք փոխելու չէ՞: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել հարցը ռազմական ճանապարհով լուծելու սցենարին: Մենք մի կողմից խոսում ենք, որ եկեք, ադրբեջանական մամուլի հրապարակումները չտպենք այստեղ, բայց ինքներս չենք ձևավորում այն մեսիջները, որ պիտի հաղորդվի միջազգային հանրությանը»,-նշեց նա:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ մենք պիտի խաղի կանոնները փոխենք. «Իրենք սովոր են, որ իրենք անում են պրովոկացիաներ, իսկ մենք պատասխանում ենք: 

Պետք է այսօր այնպես անել, որ օրինակ՝ Արցախի նախագահը գնում է  ԱՄՆ, պետք է այնքան այդ մասին խոսել, որ «խեղճ» Ադրբեջանը չիմանա ինչ անի: Մի տեղեկություն է գնացել, որ ժամանում է Վաշինգտոն, արդեն Ադրբեջանը ձեռք ու ոտք է ընկել: Շատ լավ է, թող այնքան անեն, որ վտարեն, այնպես պետք է անենք, որ Ադրբեջանը խառնվի իրար»,-կարծում է նա:

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ