20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ապագա թագուհու մերկ լուսանկարները կհայտնվեն մամուլում /ֆոտո/

kate and williamkateՖրանսիական “Closer” ամսագիրը խոստացել է հրապարակել Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ նրա ամուսին արքայազն Ուիլյամի մերկ լուսանկարները Պրովանսից, որտեղ ամուսինները հանգստանում էին մեկ շաբաթ առաջ:

Ամսագիրն իր կայքում արդեն ցուցադրել է դեռեւս լույս չտեսած համարի շապիկը, որի վրա սակայն թագավորական ընտանիքի անդամների “մերկության աստիճանը” պարզ չի երեւում: Շապիկին գրված են նաեւ հետեւյալ բառերը. “Մեծ Բրիտանիայի ապագա թագուհին. այսպիսին դուք նրան չեք տեսել եւ չեք էլ տեսնի”:

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները վշտացած են այն փաստով, որ ֆրանսիական մամուլը վարվում է ճիշտ նույն կերպ, ինչպես 15 տարի առաջ: Այդ ժամանակ  արքայադուստր Դիանան մահացավ, երբ ֆրանսիացի լրագրողները հետեւում էին նրան Փարիզում: Ինչ վերաբերում է ամուսիններին, նրանք իրենց ափսոսանքն են հայտնել այն առիթով, որ լրագրողները ներխուժել են իրենց անձնական կյանք: Բացի այդ, թագավորական ընտանիքի աղբյուրները նշել են, որ լուսանկարների ոչ կեղծ լինելը դեռեւս ապացուցված չէ, այդ պատճառով էլ իրենք առայժմ ոչինչ չեն ձեռնարկի:

Ֆրանսիայում անձնական կյանքի անձեռնմխելիության վերաբերյալ օրենքները շատ խիստ են: Սակայն ամսագրի խմբագիրը հարկ չի համարել լրջորեն վերաբերվել հնարավոր հետեւանքներին: Նա ընդգծել է, որ արքայազն Հարրին, որի մերկ լուսանկարները եւս հրապարակել էին վերջերս, իրեն այսուհետ “այդքան էլ միայնակ չի զգա”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ