19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վախճանվեց դատավորը. Վանո Սիրադեղյանի հետ վերջին զրույցը. Հայկական Ժամանակ

Օրերս վախճանվեց հայ իրավագիտության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝  Ռազմիկ Սարիբեկի Թովմասյանր. այն անձնավորությունը, որին վիճակվել էր վարել Վանո Սիրադեղյանի դատաքննությունը:

Դատավարությունն ի սկզբանե արդեն նախապայմանավորված էր վերադասի կողմից, որպեսզի անպայման դատախազը (Աղվան Հովսեփյանի մասին է խոսքը) գա Ազգային ժողով՝ անձեռնմխելիությունից զրկելու Վանո Սիրադեղյանին, իսկ դատարանն այնուհետեւ պետք է տրամաբանորեն շարունակեր այդ նույն վտանգավոր խաղը անպայման դա­տապարտելով Վանո Սիրադեղյանին:

Երբ դատավարության աոաջին օրն ավարտվեց, նախագահող դատավոր Թովմասյանը իմ 40 տարվա ընկերը, զանգեց ինձ եւ հրավիրեց իրենց տուն: Ես գնացի իրենց տուն, եւ նա ինձ ասաց. «Մերուժան, որքանով գիտեմ, Վանո Սիրադեղյանի նկատմամբ դու ունես առանձնահատուկ համակրանք եւ հարգանք, որպես մտավորականի եւ որպես գրչեղբոր»: Ես պատասխանեցի՝ այո: Նա ասաց, որ դատավարության առաջին օրը Սիրադեղյանը դրսեւորեց երկչոտություն, դողում էր, զգուշացրու, որ հանգիստ պահի իրեն դա­տական պրոցեսի ժամանակ, այնուհետեւ ինքը կորոշի ինչպես վարվել: Ես եկա, Սիրա­դեղյանին գտա Խանջյան փողոցի Հայոց Հա­մազգային Շարժման շենքում:

Նրան հիշեցրեցի դատավորի ասածը: Սիրաղեղյանն ասաց. «Առաջին օրն էր, մի տեսակ շվտթված էի: Բայց մի խնդրանք ունեմ, հայտնիր դատա­վորին, որ հաջորդ դատական պրոցեսը սկսի միառժամանակ ընդմիջում տալուց հետո, մինչեւ ես մի փոքր կազմակերպվեմ»: Ես եկա Թովմասյանենց տուն եւ նրան ասացի. «Ռազ­միկ ջան, այսպիսի խնդրանք ունի Սիրադեղյանը»: Նա ասաց քանի՞ օրով է ուզում: Ես խնդրեցի գոնե երկու շաբաթ ընդմիջում տալ: Լավ ասաց, մեկ ամիս ձեզ լինի: Մեկ ամիս եւ ավելի, մոտ 40 օր ընդմիջում տալուց հետո դատական պրոցեսը վերսկսվեց: Սիրադեղ­յանին կարճատեւ քննելուց հետո Թովմասյանը կրկին ընդմիջում տվեց, ավելի ճիշտ, դատավարության այդ օրն ավարտելուց հետո նա տուն եկավ իրեն ամրացված Վահրամ անունով Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի ուղեկցությամբ: Ես արդեն իրենց տանն էի: Տեսնելով այդ երիտասարդին՝ ես Տազմիկին հարցրի՝ ով էր այս մարդը:

Նա ասաց. «Վահրամ է անունը,անվտանգությունից է, կցել են ինձ, ես չեմ հասկա­նում ինչու է գալիս: Ես իրեն ասում եմ Վահ­րամ, ես որեւէ պաշտպանի կամ պահապանի կարիք չունեմ, ես կարող եմ ինքս ինձ պաշտպանել, ես ժողովրդի կողմից հարգված մարդ եմ, ինձ որեւէ վտանգ չի սպառնում, խնդրում եմ՝ մի գա: Առաջին երկու անգամը զգուշաց­նելուց հետո, երրորդ անգամ նա հստակ պա­տասխանեց, որ ինքը գտնվում է ծառայության մեջ եւ չի կարող իմ կողքից բացակայել»: Դատավարությունն ընթացավ եւս 15 օր ընդմիջվելուց հետո:

Այդ երկրորդ ընդմիջման ընթացքում Ռազ­միկ Թովմասյանին իր մոտ է կանչում Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Ռազմիկի պատմելու՝ Դավիթ Հարությունյանը եւ Աղվան Հովսեփյանը նրան ասում են, թե պետք է գնանք Քոչարյանի մոտ, խոսելու բան կա: Թովմասյանին բե­րում են Բաղրամյան 26, բարձրացնում են հա­մապատասխան հարկ եւ ասում սպասիր, մենք ներս մտնենք, այնուհետեւ քեզ կհրավիրենք ներս: Նրանք մտնում են Քոչարյանի մոտ եւ ավելի քան 45 րոպե անց դուրս են գալիս եւ Ռազմիկին ասում գնում ենք: Ռազմիկը պատ­մում էր, որ իր մոտ հարց առաջացավ ինչո՞ւ իրեն բերեցին, եթե հրավիրողն իրեն չպիտի ընղուներ: Ես Ռազմիկին ասացի. «Ռազմիկ ջան, միգուցե ներսում կար մեկ այլ մարդ՝ իրենց կլանից, իրենց խմբից, որի պատճա­ռով անհրաժեշտ չէր քո ներկայանալը»: Նա ասաց. «Հավանաբար, բնական է, ինչի՞ մա­սին է խոսքը, անպայման, իրենց յուրայիննե­րից մարդ կլիներ, դրա համար էլ հարմար չգ­տան ինձ հրավիրել ներս: Այդ դեպքում, ինչո՞ւ էին տանում ինձ, դա ինձ համար վիրավորա­կան է, ես վիրավորված եմ, բայց ոչինչ»:

Մեր այս զրույցը եւ մեր հարաբերվելը տեւ­եց ավելի քան 1.5-2 ամիս: Պրոցեսն ընթանում էր, ես հաճախում էի Սիրադեղյանի մոտ ամեն վայրկյան պատմելու իմ եւ դատավորի միջեւ տեղի ունեցածը թե հարցազրույցները, թե զգուշացումները եւ թե այն մարդկային դրսև­որումները, այն հարգանքը, որ տածում էր Սի­րադեղյանի նկատմամբ Ռազմիկ Թովմսւսյանը: Վերջին անգամ, երբ ես հանդիպեցի Թով­մասյանին, նա ինձ ասաց. «Ի սեր Աստծո, իրեն զգուշացրու, որ ես գործն աոաջ տանել չեմ կարողանում, ես մի 3 օրով կարող եմ մնալ տանը»: Ես ասացի. «Ռազմիկ ջան, բա ինչո՞ վ պիտի պատճառաբանես քո տանը մնալը»: Ասաց՝ կհվիվանդանամ: Այդ օրվա ընթացքում ես եկա Սիրադեղյանի մոտ, երեկո էր: Իրեն հայտնեցի, որ Ռազմիկն ասում է ես մի երեք օրով ինձ լավ չեմ զգա: Սիրաղեդյանը խորամանկ ժպտաց, ասաց լավ է անում, բայց դու գիտեիր, Մերուժան, որ ինձ պիտի դատեն, ինչո՞ւ չէիր ասում: Ես պատասխանեցի նոր եմ իմանում, որ քեզ պիտի դատեն:

Այդպիսով, Սիրադեղյանի տան բակում տեղի ունեցավ մեր վերջին զրույցը: Նա հանձնարարեց իր վարորդին ինձ տուն տանել: Վարորդն ինձ բե­րեց տուն, եւ դրանից հետո ես նրան չտեսա: Մեր զրույցները դատավոր Ռազմիկ Թովմասյանի հետ եղել են հետեւյալը՝ նրան հետաքրքրում էր իսկ ո՞ւմ է ուրախացնում Սիրաղեդյանի դատվելը: Ես նրան պատմեցի, թե ինչպիսի խրախճանք էր տիրում այն անձ­անց մոտ, ովքեր Սիրադեղյանի նկատմամբ թշնամական տրամադրություն ունեին: Ասա­ցի՝ ես գիտեմ ժամանակին այդ կեղտոտ, անվտանգությունից առաքված կամպանի­ան, եւ այն անձինք, որոնց մի մասը հետա­գայում այս իշխանությունից պաշտոններ ստացավ, դեսպաններ գնացին, իսկ մյուսնե­րը ապրելու միջոցներ ստացան եւ մնացին: Թովմասյանին չափազանց հետաքրքրում էր մեկ այլ հարց Վանո Սիրադեղյանի նկատ­մամբ ինչո՞ւ պաշտպանական միջոցներ չձեռնարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչն էր մղում նրան այդքան անտարբեր, ձկան լռությամբ դիմավորել այղ ողբերգությունը, որ կատարվում էր Սիրադեղյանի նկատմամբ:

Ես ասացի զգուշությունն էր երեւի, զգոն էր մնում, չէր ուզում խանռվել: Ռազմիկն ասաց ոչ, նա լավ գիտեր, թե ինչ էր սպասվում Սիրադեղյանին, բայց անտարբեր գտնվեց: Այս զրույցը մինչեւ իր մահվան օրը մեր մեջ տեղի է ունեցել եւ միշտ Ռազմիկ Թովմասյանը հայտնել է մի բան Հայաստանի երրորդ հանրապետությունը Վանո Սիրաղեղյանից մեծ հայրենասեր, գրող եւ հայ մարդ չի տվել: Բայց հաճախ Աղվան Հովսեփյանի մասին խոսելիս ասում էր դե նա Ղարաբաղում կա­տարելագործված տղա է, այնտեղ է մշակվել, դրա համար իզուր չէր, որ Քոչարյանը նրան բերեց իր հետ: Ես ասացի ի՜նչ դժբախտ է Վանոն եւ ապա հիշեցի ժողովրդական մի խոսք եզն ընկավ, դանակավորները շատացան: Ռազմիկը ծիծաղելով ասաց, տխուր ծի­ծաղ էր դա. «Ոչինչ, կգա օրը, որ այդ դանա­կավորները կդանակահարեն իրար»:

Այսքանը խոսել ենք մենք, շատ հարցեր կան, որոնց դեռ կարող էինք հետագայում անդրադառնալ, իրավիճակները այսպիսին են եղել այդ դատավարության ընթացքում: Այս ամենը ես կարող էի չհրապարակել, եթե ողջ լիներ Ռազմիկ Թովմասյանը, որովհետեւ անպայման նրան քարշ կտային, կչարչարեին, կլլկեին նույնիսկ, դրա համար ես ցավով ուշացումով եմ արձանագրում այս երևույթը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ