20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տհաճ անակնկալներ. Ժողովուրդ

Իշխանության ներսում մտահոգված են, որ վարչապետի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում կարող են անսպասելի, տհաճ անակնկալներ տեղի ունենալ: Մասնավորապես չի բացառվում, որ Սարգսյանի վարչապետ դառնալը բողոքի ալիք բարձրացնի, եւ ընդդիմադիր որոշ ուժեր գնան քաղաքա­կան սրացումների ճանապարհով: Եվ հենց այս պատճառով օրաթերթի տեղեկություններով օպերատիվ աշխատանքի լիազորություն ունեցող կառույցներին հրահանգվել է «զբաղվել» այս օրերին ար­դեն հանրահավաքներին մասնակցած անձանցով:

Ընդ որում, եթե նախկինում քաղաքացիների ակտիվ այս հատվածին փորձում էին պարզապես ահաբեկել, այժմ գտնում են տվյալ մարդկանց մտերիմ անձանց, որոնց միջոցով էլ փորձում են ազդել նրանց վրա՝ համոզելով ետ մնալ բողոքի ակցիաների մասնակցելու մտադրու­թյունից: Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրաթերթի հետ զրույցում, իհարկե, հերքեց լուրը՝ ասելով «ՀՀԿ-ն շատ ավելի կարեւոր արտաքին եւ ներքին հարցեր ունի, քան զանգել ուժային կառույցներին եւ ասել՝ միտինգավորներին թողեք կամ մի թողեք»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ