29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լրջագույն վտանգ. Բաքուն ռազմականացնում է Նախիջեւանը. 168 Ժամ

KAgXMgMTg7bbkr

«Երբ հայկական կողմը ձեռք բերեց «Իսկանդերները», դրանից հետո Ալիևն ակտի­վացրեց ռազմականացման իր միտումնե­րը Նախիջևանում, որտեղ հիմա շատ ակ­տիվ պրոցեսներ են տեղի ունենում: Նա­խիջևանում հիմնականում կուտակում են ոչ այնքան պաշտպանողական ռազմա­կան տեխնիկա, որքան հարձակողա­կան»,- այս մասին ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազո­տությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը: Նրա խոս­քով Սու-25-երի տեղակայման հանգա­մանքը, փորձարկումները շատ կարևոր ցուցիչներ են, շատ կարևոր մեսիջներ են:

«Ադրբեջանը ցույց է տալիս, որ, եթե դուք «Իսկանդերներ» եք ձեռք բերում, ապա չի բացառվում, որ մենք Նախիջևանի ուղղու­թյամբ ակտիվացնենք մեր ջանքերը դեպի Երևան, որովհետև հեռավորությունը Երևանից ընդամենը 60 կմ է, այդպիսով սպառնալիքի տակ պահելով Երևանը: Իսկ դա լրջագույն վտանգ է Հայաստանի և, ընդհանրապես, հայության համար»,- ասել է նա հավելելով, որ Թուրքիան ևս ակտի­վորեն նպաստում է Նախիջևանի ռազմա­կանացմանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ