20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բա ես չտարբերվե՞մ, ես շուտ չթռցնե՞մ վայելեմ…»

«Մարդաբան գիտնականն աֆրիկյան ցեղերից մեկի երեխաներին առաջարկել է մի խաղ խաղալ: Նա մի ծառի մոտ դրել է մրգերով լի քթոց և հայտարարել երեխաներին. «Ձեզանից ով առաջինը կվազի և կհասնի ծառին, կարժանանա այդ քաղցր, համով մրգերով լի զամբյուղին»:
Երբ նա նշան է անում երեխաներին, որ սկսեն վազքը, զարմանալիորեն երեխաներն ամուր բռնում են միյանց ձեռքերը և միասին շարքով վազում, իսկ հետո բոլորը միասին նստում և վայելում են համեղ մրգերը:
Երբ գիտնական-անտրոպոլոգը երեխաներին հարցնում է, թե ինչու՞ բոլորդ միասին վազեցիք, չէ որ յուրաքանչյուրդ կարող էիք հաղթել և ամբողջը վերցնել ձեզ: Իսկ երեխաները պատասխանում են. «Միթե՞ կարելի է, որ մեկը երջանիկ լինի, եթե մնացած բոլորը տխուր են»:
Եվ դրանք հետամնաց են, անկիրթ, վայրենի, դարավոր մշակույթ չեն ունեցել…Հարիֆ ու միամիտ են, անֆայմ…
Պատկերացնում ե՞ք նույն խաղը կազմակերպվեր Հայաստանում…Իսկ գուցե ավելի լավ է չպատկերացնե՞նք…Հիշեցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մատաղի տեսարանը, Հանրապետության հրապարակի անվճար տորթերի, շոկոլադների բաժանելու, համանման մյուս միջոցառումների հերթերը, հրմշտոցը, տուրուդմփոցը…
Ինչպե՞ս թե, մյուսներն էլ իր նման երջանիկ լինե՞ն, բա ես չտարբերվե՞մ, ես շուտ չթռցնե՞մ վայելեմ…»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ