29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագարությունները՝ Political Box-ի օրակարգում

unnamed
Մարտի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Political BOX ծրագրի երկրորդ միջոցառումը:  «Քաղաքական արկղի» հյուրերն այս անգամ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն էին:
Սամվել Ֆարմանյանն ողջույնի  խոսքում նշեց, որ ողջունում է նման նախաձեռնությունը, քանի որ ակտիվ երիտասարդները ժամանակակից միտումների, արժեքների , ձգտումների կրողն են, և նման երիտասարդների հետ պետք է մշտապես հաղորդակցման տարբերակներ ստեղծել: Ըստ պատգամավորի՝ իմացության անհրաժեշտ է իմանալ,թե ինչով է շնչում երիտասարդությունը, ինչ սպասելիքներ ունի և ինչ արժեքների կրող է նա:
Ողջույնի խոսքից հետո ԱԺ պատգամավորը երիտասարդների հետ զրուցեց «ԵԽԽՎ-ն` որպես հայ-ադրբեջանական դիպլոմատիկ առճակատման հարթակ» թեմայի շուրջ, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին:
Հաջորդ հյուր-փորձագետը թուրքագետ Լևոն Հովսեփյանն էր․ «Այս  ծրագիրն ինձ համար պարտավորեցնող և ոգևորիչ է, քանի որ նման այնպիսի ձևաչափ է, որտեղ գործ ունես հասարակության կարևորագույն շերտի հետ՝ մեր երիտասարդության, որտեղ քննարկումները դառնում են փոխշահավետ, և  անգամ, փորձագետները դուրս են գալիս այստեղից ավելի հարստացած ու հագեցած՝ թե՛  հոգեպես և թե՛ ինտելեկտուալ առումով»-, նշեց թուրքագետը: 
Փորձագետի պատրաստած «case»–ի միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ուժերը փորձել միջազգային քաղաքագիտական քննարկում-մրցույթում, որը կրում էր «Հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը» խորագիրը:
 Մրցութի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, և հաղթող թիմն ու օրվա լավագույն մասնակիցը կպարգևատրվեն մրցանականերով:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ