19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե ֆորսմաժորներ չլինեն, Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սխալ է համարում ՀՀԿ-ականների, ինչպես նաև այլ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: «Նա պարզապես կարողանում է համադրել ընդդիմություն-դիմություն, իսկ անփոխարինելի այդ անվանումը հատուկ է սովետական մտածելակերպին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս անկասկած է համարում այն, որ Սերժ Սարգսյանը բավարարում է քաղաքական ուժերի պահանջները:

Քաղաքագետն ընգծեց, որ վարչապետի հետ կապված, նոր կառավարության հետ կապված՝ սերնդափոխություն է լինելու, ինչպես նաև վերադասավորումներ: «Լավ կլիներ, որ ապագա վարչապետը որպես կառավարիչներ բերեր երիտասարդների»,-նկատեց Շիրինյանը:

Ըստ նրա՝ արտախորհրդարանական հզոր ուժեր չկան, որպեսզի պայքարեն նախագահի՝ վարչապետ դառնալու դեմ: «Այ եթե լինեին հզոր ուժեր խորհրդարանից դուրս, կամ թեկուզ խորհրդարանի ներսում հզոր ընդդիմություն լիներ, կարելի էր խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի դառնա վարչապետ: Բայց էլի եմ ասել, հիմա էլ հավաստում եմ՝ եթե ֆորսմաժորներ չլինեն, Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ