16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրանի նախագահի ելույթն ուղղված է իր կառավարության գործունեությունը քննադատողներին

Իրանական խոսքի մշակույթի երևի ամենակարևոր առանձնահատկությունը պատկերավորությունն է և համեմատությունը։

Երկրի նախագահից մինչև տաքսու վարորդ իրենց խոսքը կառուցում են պատկերավոր համեմատությունների ու այլաբանությունների վրա։

Մի օրինակ Իրանի նախագահի վերջերս ունեցած մի ելույթից, որն ուղղված է իր կառավարության գործունեությունը քննադատողների դեմ․

«Հարվածել կառավարությանը նշանակում է հարվածել իսլամական կարգին։ Եթե ոմանք մտածում են՝ թուլացնենք կառավարությունը, որ իսլամական կարգն ուժեղանա, ապա դրանք շատ տարօրինակ մոտեցնումներ ունեցողների շարքից են։ Իսլամական կարգի ծանր բեռի մի զգալի մասը հենց կառավարությունն է իր ուսերի վրա կրում։ Ճիշտ նույն կերպ ոմանք մտածում են, եթե կառավարությունը թուլացավ, ուրեմն որոշ այլ կառույցներ ուժեղանալու են։ Ո՛չ, այդպես չէ։ Իրականում սա մի նավ է, որի մեջ նստած ենք բոլորս և եթե հանկարծ փորձեք այդ նավի մի մասը վնասել, ապա արդյունքում ողջ նավն եք խորտակելու, և սա է այն ամենակարևոր կետը, որ պետք է բոլորս հասկանանք»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ