18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետություն-համակարգը միայն որոշում ընդունող օղակները չեն

Պետություն-համակարգը միայն որոշում ընդունող օղակները չեն, այլ ամեն ոլորտում այն փոքրիկ ֆորմալ կամ ոչ ֆորմալ թիմերը, խմբերը, ովքեր, անկախ աշխատանքային գրաֆիկից ու փոխհատուցման մեխանիզմների անբավարարությունից, կանգնած են պետության կողքին ու իրենց գործից զատ շատ ու շատ ներդրում են ունենում այն ամենում, ինչ կոչվում է «ճգնաժամային կառավորում»: 
Ինչու ճգնաժամային կառավորում, քանզի միայն այս տերմինով կարելի է բացատրել, կառավարման այն ոճը, որ կա մեզանում վերջին 25-26 տարին:

Պետությունը պետք է ընդունի, որ այդ ոչ քաղաքական, այլ պրոֆի խմբերն ինչ-որ առումով նաև անփոխարինելի են: Կասեք՝ չկա նման բան, քանզի… Իրականում կան իրավիճակներ ու ոլորտներ, որ կոնկրետ մարդիկ, մասնագետներ, խմբեր իրապես անփոխարինելի են առկա խաղի կանոնների, իրողությունների, իրավիճակին տիրապետելու, ընդհանուր ու մասնավոր պատրաստվածության, անհատական ու խմբային աշխատունակության ու մի շարք այլ հանգամանքների զորու: Նման խմբերն ու մարդկանց փոխելու ցանկացած կտրուկ քայլ իրականում հաճախ չբարձրաձայնվող, սակայն լուրջ խնդիրներ է ի հայտ բերում օղակի աշխատունակության ու առկա խնդիրները արդյունավետորեն լուծելու առումներով:
Մյուս կողմից, որքան էլ այդ օղակները լինեն պետականակենտրոն և պրոֆի, իրականացնելով ոչ միայն իրենց տիրույթի գործառույթներ, պետություն-համակարգը պետք է շատ ուշադիր ու արձագանքող լինի նրանց աշխատանքի նկատմամբ: Ժամանակակից իրողությունների ներքո դժվար դրսի կադրերի ներգրավմամբ (անկախ ավարտած ԲՈՒՀ-երի քանակից ու որակից) հնարավոր լինի օպերատիվ, արդյունավետ ու հասցեական լուծումներ տալ խնդիրների այն համակարգին, որ դրվում է թիմերի առջև պետական շահի դիրքերից:

Իսկ բալաստը միշտ էլ կլինի, առանց նրա ոչ մի ձև հնարավոր չէ…

Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ