25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանին դեռ լավություն են անում. «Հրապարակ»

Մոտ 20 օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում է։

Թերթը չէր բացառել, որ նա կարող է առաջիկայում նոր նշանակում ստանալ՝ կախված «տանիքի ամրությունից»։ Պարզվում է՝ տանիքը դեռ կանգուն է, և նա օրեր առաջ նշանակվել է ՊԵԿ ստուգումների թիվ 13 բաժնի ղեկավար՝ Իջևան քաղաքում։ Թերթին պատմել են, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը նրան զգուշացրել է․ «Վարդան, չես տիրապետում իրավիճակին, սա վերջին լավությունն է քեզ, Տավուշում պետք է արդարացնես քեզ»։

Բանն այն է, որ երբ Մամիկոնյանը Կոտայքի հարկայինի պետն էր, Նաիրիի բաժնում չարաշահման դեպք հայտնաբերվեց, իսկ ավելի վաղ՝ 2017-ին, Աշտարակի տեսուչներից մեկը՝ Թաթուլ Գևորգյանն էր ձերբակալվել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ