25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նա սևամորթներին սովորեցրեց երգել հայերեն.Անժելա Ստեփանյանի «գաղտնիքը» /տեսանյութ/

Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը վերջերս տոնեց իր 20 ամյա հոբելյանը: Հիմնադրամի հիմնադիր  նախագահ Անժելա Ստեփանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տարվեց վերհուշով և սիրով պատմեց իր իսկ խոսքով` երրորդ զավակի «Զվարթնոց» կենտրոնի մասին:

Պայծառ, կենսախինդ, էներգիայով լեցուն հայուհին բազմաթիվ արտիստների համար ճանապարհ է հարթել:

«Լավ եմ արել, թե վատ` թող գնահատի իմ ժողովուրդը և գնահատում է: Արածիս վկան իմ գործնեության պտուղներն են»,-ժպտում է Անժելա Ստեփանյանը:

17264162_10156918871541980_802312786030742206_n

«Զվարթնոց»-ը մոսկովաբնակ հայերի համար լուսավոր մի օջախ դարձավ և ստեղծումից 6 ամիս հետո արդեն Անժելա Ստեփանյանի սաները ելույթ էին ունենում Կրեմլի դահլիճում:

Անժելա Ստեփանյանը պայքարող, որոնող և լույսի մեջ անգամ լույս փնտրող հայուհի է: Նա պայքարել է ապրելու համար և հաղթել անգամ դարի հիվանդությանը:

Անժելա Ստեփանյանը երջանիկ է նաև իր զավակներով: Նրա որդին` Դավիթ Մինասյանը հայկական շոու-բիզնեսում  ունեցավ իր ներդրումը: Դավիթը այժմ բնակվում է ԱՄՆ-ում, բայց մայրը հավաստում է, որ նրա հանդիսատեսը շուտով կծանոթանա երգչի նոր երգերին:

Անժելա Ստեփանյանը իր մարմնի ողջ բջիջներով է զգում երկիրը: Նա զինվորի համար մայր է ու մշտապես պատրաստ է անգամ սեփական միջոցներով հասնել առաջնագիծ և ուրախացնել ու ոգևորել հայ զինվորին:

17240064_10156918899031980_5361261930000287541_o

22291249_10157472159061980_1865338672776765752_o

Անժելա Ստեփանյանը ոչ միան հիացնում, այլ ապշեցնում է: Նա հայերեն խոսել և երգել է սովորեցրել եթովպացիներին:

Սևամորթ փոքրիկները ակնածանքով ու ջերմությամբ են նայում բարի ժպիտով հայուհուն: Նրանք գուցե պեղում են Անժելայի սրտի խորքում երկյուղածությամբ պահած մարգարիտները:

Անժելա Ստեփանյանը դիմում է բոլոր հայերին.«Օգնեք շնորհալիներին, որ գտնեն իրենց ճանապարհը»:

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

Զրուցեց` Լուսին Ղազարյանը:

27500666_10157723028511980_930264337331327117_o

17436205_10156942375391980_1397906287101614755_o

26993486_10157723028671980_9088332941732685763_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ