16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահմանին բախումները բարդ ու դաժան կլինեն. Իրավունք

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցիխոսքով՝ մինչեւ Ադրբեջւսնի արտահերթ նախագահական ընտրու­թյունները՝ ապրիլի 11-ը, արցախա-ադրբեջանական սահ­մանում հակառակորդի կողմից կլինեն նոր սադրանքներ, այնքան ժամանակ մինչեւ կրկին վերընտրվի Ի. Ալիեւը.

«Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները համադ­րելով 2016 թվականի ապրիլի իրադարձությունների հետ՝ կարող եմ ասել, որ սադրանքները տարբեր բնույթի կլինեն՝ ավելի բարդ ու դաժան: Բանն այն է, որ երբեք հայկական կողմը չի բարձրաձայնում, որ այս տարիների ընթացքում Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը Նախիջեւանում զոր­քեր է կուտակում, տարիներ շարունակ բարձր ամբիոններից չենք խոսում այս ամենի մասին եւ լռում ենք: Գոնե այժմ պետք չէ լռել»,- թերթի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Վերջերս Իսրայելի խորհրդարանը մերժեց Հայոց ցեղասպանության օրը նշելու օրինագիծը, ըստ քաղաքագետի՝ այս ամենը նույնպես սադրանքների ազդակ է, քանի որ վերջինս շարունակում է կանգնել Թուրքիայի կողքին. «Այո, Իսրայելն է մեր թշնամին, քանի որ մեր թշնամի երկրի կողմնակիցն է: Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը խաղալիք է դարձել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ձեռքին, որոնք ձգտում են կասեցնել ռուս-իրանական համագործակցությունը: Տարիներ առաջ հրապարակվել է հոդված, որտեղ ապացուցվում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը Իսրայելի վաղեմի հետախուզական բազաներն են, այլ ոչ թե՝ պետություններ»,- փաստեց Ս. Շաքարյանցը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ