25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Համաներում կլինի՞. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանի նախա­գահության պաշտոնավար­ման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկնե­րում մեծ սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկա­յում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի:

Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապե­տական իրադարձություններ են սպասվում: Խոսքը մասնավորապես Աոաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի մասին Է: Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմ­բերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առ­թիվ. մինչ այդ 2011-ին, 2009-ին: Համաներման ակտը, որպես կանոն, մինչեւ վերջին պահը գաղտնի է պահ­վում: 

Թերթի իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ առաջիկայում նման միջոցա­ռում չի սպասվում: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նախընտրում է կոնկրետ մարդկանց ազատ արձակել ոչ թե համաներման, այլ ներման միջոցով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ