20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ապագա վարչապետի ծրագրում պիտի գրված լինի երկու կետ

«Ծրագիր եմ ուզում, ուզում եմ, որ ՀՀ ապագա վարչապետի ծրագրում գրված լինի երկու կետ՝ արևմտյան կողմնորոշում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը: Սակայն, ըստ նրա, քանի որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալի ծրագիր ոչ ոքի կողմից չի առաջարկվում, հավանաբար չի առաջարկվի նաև ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի միջև, ոչ մի թեկնածուի մասին չի կարող դրական արտահայտվել:

«Ես վստահ եմ, որ միայն արևմտյան վեկտորն է գլոբալ փոխելու Հայաստանի քաղաքականությունը, կառավարման համակարգը»,-նշեց Սեդրակյանը:

Հարցին, թե ինչ կլինի եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ, նա պատասխանեց. «Ի՞նչ է փոխվելու, ոչինչ, ինչ-որ կա, դա մնալու է, այսինքն՝ երբ ասում են, եկեք, փոխենք, հետո ավելի լավ կլինի, ես այդպիսի գարանտիա չունեմ, ես Հայաստանում տեսել եմ բազմաթիվ փոփոխություններ, և երբեք ավելի լավը չի եղել»,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ