20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա եղբայրը հրկիզել է քրոջ հագուստները, իրերն ու տունը

Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի, «Հայաստանի էլկտրոցանցեր» ընկերության ծառայողները։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ կժամանեին իրավասու մարմինների ներկայացուցիչները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում նշված տան բնակչուհի՝ 63-ամյա Հասմիկ Պ.-ից, ով հայտնում է, որ եղբայրը սպառնացել է իրեն և այրել է տունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ