19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ITB Berlin 2018-ը շարունակվում է. հայկական զբոսաշրջային ընկերությունները ձեռք բերում են նոր պայմանավորվածություններ

Մարտի 7-11-ը Բեռլինում տեղի  է ունենում «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ «ITB Berlin-ի» ներկայացուցիչների կողմից բացառիկ հնարավորություն է տրվել հայկական կողմին մասնակցել ցուցահանդեսի շրջանակում մարտի 8-ին իրականացվող «ITB Speed Networking Event» ծրագրին։ Ծրագրի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական և ցուցահանդեսին մասնակից արտասահմանյան ընկերությունների և այցելուների միջև B2B հանիպումների ձևաչափի միջոցով։
Նշենք, որ ցուցահանդեսին հայկական տաղավարը ներկայացնում է թվով 17 զբոսաշրջային ընկերություն: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, պատվիրակության ղեկավար Զարմինե Զեյթունցյանը  մասնակցել է Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 8-րդ հանդիպմանը: Հանդիպումն ունի  «Մետաքսի ճանապարհ»-ի զբոսաշրջություն 2025-ի օրակարգ» խորագիրը և նվիրված է զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական երթուղիներով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ