29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անգլիայում հայտնաբերվել է ամենահին գունավոր տեսագրությունը /վիդեո/

image_3489

Մեծ Բրիտանիայի  ԶԼՄ-ների եւ տեխնոլոգիաների Ազգային թանգարանի արխիվներում հայտնաբերվել է աշխարհում առաջին ժապավենը` գունավոր տեսագրությամբ: Այն նկարահանել է  լուսանակրիչ  Էդվարդ Թերները 1902-ին: Սակայն գունավոր նկարահանման տեխնոլոգիան նա արտոնագրել է դրանից 3 տարի առաջ` 1899-ին: Ժապավենում նկարահանվել են լուսանկարչի երեխաները, ովքեր խաղում են արեւածաղիկների հետ:

Թերների հորինած տեխնոլոգիայի իմաստը կայանում էր նրանում, որ դրա նկարահանման համար օգտագործվել են կարմիրի, կապույտի եւ կանաչի գունային ֆիլտրերը: Յուրաքանչյուր տեսարանը նկարահանվել է 3 ժապավենների վրա առանձին, իսկ գունավոր պատկերումն ստացվել է նրանց միաձուլումից:

Թանգարանի աշխատակից Մայքլ Հարվին, ով վերականգնել է ժապավենը, նշել է, որ յուրաքանչյուր կադրն ստիպված է եղել լուսանկարել օպտիկական տպիչի օգնությամբ, իսկ հետո տեղափոխել 35 մմ-անոց ձեւաչափով ժապավենի վրա:

Գունավոր նկարահանման գյուտարարը մահացել է հենց 1902-ին` չհասցնելով նույնիսկ դիտել նկարահանած նյութը:

Մինչ այս ամենահին գունավոր տեսագրությունը համարվում էր 1909-ին նկարահանած տեսանյութը, որի ստեղծման համար կիրառվել է այսպես կոչված Kinemacolour գործընթացը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ