25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կինը պիտի կարողանա այնքան ինքնուրույն լինել, որ թույլ չտա, որ իրեն կառավարեն»

Երևանի ավագանու «Ելք»  խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ կանանց ներկայացվածությունը քաղաքական դաշտում բերում է քաղաքական հանդուրժողականության: «Տղամարդիկ հենց տեսնում են, որ ուժները չի պատում, մենք էլ տղամարդկային հասարակություն ենք, նրանց հաջողվում է ավելի առաջ գնա»,-նշեց նա:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը հավելեց, որ Հայաստանում քաղաքականության մեջ կա կանանց երկու տիպի ներգրավվածություն՝ առաջինը կոնյուկտուրայինն է, երկրորդը՝ իրականը, երբ ամեն վայրկյան բախվում են ապակե առաստաղի:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը չհամաձայնեց, որ ամեն ինչ այդքան վատ է, կանանց իրավունքներն ամեն տեղ ոտնահարվում են: «Էվոլյուցիոն պրոցեսները կան, դա ակնհայտ է: Նախ պետք է քաղաքական մշակույթը զարգանա, քաղաքական ինստիտուտները զարգանան: Ինչ վերաբերում է 6-րդ գումարման ԱԺ-ին, ըստ իս, ինչ-որ քաղաքական մշակույթ փոխվել է, հանդուրժողականություն է բերել:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հավելեց, որ հաճախ տղամարդ քաղաքական գործիչներն օգտագործում են կին քաղաքական գործիչներին՝ նրանց ուսերին դժվարությունները գցելով:

Կինը պիտի կարողանա այնքան ինքնուրույն լինել, որ թույլ չտա, որ իրեն կառավարեն»,-նշեց նա:

Անուշ Սեդրակյանն էլ անդրադարձավ այն հարցին, որ հաճախ ասում են, թե հայ կնոջը հարիր չէ, կամ կնոջն ընդհանրապես հարիր չէ այս կամ այն բանը ասել: Ըստ նրա՝ քաղաքականության մեջ կին, թե տղամարդ, կապ չունի: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ կանանց իրավունքների համար ամենահաջող կերպով պայքարում են տղամարդիկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ