19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սայլը տեղից չի շարժվի, քանի դեռ կոռուպցիան փոխշահավետ գործարք է»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահ է ՝ կոռուպցիան հաղթահարելու համար պետք է ունենալ կոռուպցիոն մեխանիզմներից զուկ ուղեղ ունեցող ղեկավարներ։
Քանի որ Անահիտ Բախշյանն ակտիվորեն զբաղբում է կրթական ոլորտին վերաբերող խնդիրներով, Henaran.am-ը  փորձեց ճշտել՝ դպրոցներում կոռուպցիան, դրամահավաքները շարունակվո՞ւմ են, արդյո՞ք այստեղ ինչ-որ դրական տեղաշարժ է նկատվել։ Պատասխանելով մեր հարցին՝ Անահիտ Բախշյանը նշեց․ «Իմ գործընկերները բավական ահազանգեր են ստացել։ Ինձ արդեն չեն գրում, որովհետեւ երեւի մտածում են՝ կին եմ, վարժվել եմ իրենց բողոքներին և չեմ անդրադառնում տվյալ դրանց, բայց մեր երիտասարդներին շատ լրջորեն ահազանգում են»։

Հարցին՝ այսինքն՝ ըստ էության, սայլը տեղից չի էլ շարժվո՞ւմ, Անահիտ Բախշյանը պատասխանեց․ «Սայլը տեղից չի շարժվի այնքան ժամանակ, քանի դեռ կոռուպցիան փոխշահավետ գործարք չէ երկուստեք՝ և՛ մեր հասարակության անդամների, և՛ կառավարիչների համար։ Երբ որ կոռուպցիան փոխշահավետ գործարք չլինի, այն կվերանա», – ասաց Անահիտ Բախշյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ