18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված իրո՞ք սպիտակ մորուքով պապիկ է

Խնդրում եմ հաշվի առեք այն փաստը, որ ա՛յլ բան է Աստված Ինքը և ա՛յլ բան է Աստծո վերաբերյալ գաղափարը։ Աթեիստն ասում է, թե մերժում է Աստծուն։ Բայց դուք Աստծուն տեսե՞լ եք անձամբ, երես առ երես։ Իսկ ի՞նչ է, աթեիստը Աստծուն ճանաչո՞ւմ է անձամբ, դեմ առ դեմ, և Նրան այդպես ճանաչելով հանդե՞րձ է ասում. «Ես Քեզ չեմ ուզում»։ Ո՛չ, նա պարզապես մերժում է Աստծո վերաբերյալ մի գաղափար։ Իսկ եթե այնպես պատահի, որ աթեիստի կողմից մերժված Աստծո վերաբերյալ գաղափարն իրոք սխալ գաղափար է, ի՞նչ պետք է ասենք, աթեիստը իրավացիորե՞ն է մերժում այդ սխալ գաղափարը, թե՞ անարդարացիորեն։

Անշուշտ թե իրավացիորեն, որովհետև սխալ գաղափարը հարկավոր է մերժել։ Օրինակ, եթե մեկն ասում է, թե՝ «Աստված սպիտակ մորուքով պապիկ է, որ ապրում է տիեզերական սկզբնածին միգամածություններից այն կողմ”, այսպիսի դեպքում յուրաքանչյուր բանական մարդ կարող է ասել. «Չէ, կներես, ես չեմ հավատում սպիտակ մորուքով պապիկի, որ ապրում է սկզբնածին միգամածությունից այն կողմ, ուստի աթեիստ եմ»։

Նման է ասելու. «Եթե Աստված սպիտակ մորուքով պապիկ է, ես չեմ հավատում Աստծուն»։ Բայց Աստված իրո՞ք սպիտակ մորուքով պապիկ է։ Ո՛չ։ Ուստի, այդպիսի կերպարանքով ներկայացված Աստծո գաղափարը մերժելը աթեի՞զմ է։ Ո՛չ, շատ ճիշտ է այդպիսի գաղափարը մերժելը։ Քրիստոնյան, որ հավատում է Աստծուն, չի հավատում սպիտակամորուս մի պապիկի, հետևաբար՝ սպիտակամորուս պապիկի հավատացողների համեմատ քրիստոնյան էլ է աթեիստ։

Ուստի ամեն բան կախում ունի այն բանից, թե որքան ճշգրիտ են Աստծո վերաբերյալ ունեցած մեր գաղափարները։ Հարկավոր է ընդունակ լինել միշտ ավելի լավ ճշգրտելու Աստծո վերաբերյալ ունեցած մեր գաղափարը, որովհետև եթե լավ չենք ճշգրտում Աստծո վերաբերյալ ունեցած գաղափարը, միշտ պատրաստ ենք գլորվելու մի տեսակ աթեիզմի մեջ, որն իրականում այդպիսին չէ, որովհետև արդարացի է Աստծո վերաբերյալ սխալ գաղափարները մերժելը:

Հայր Ջուզեպպե Բարձագի, «Քրիստոնեության իսկությունը» գրքի Առաջին գլխից

Տեր Մաշտոց Ղազարեանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ