25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հնարավոր է, որ հենց Արմեն Սարգսյանով ՀՀ-ում բարեփոխումներ սկսվեն»

«Շատ հնարավոր է, որ հենց Արմեն Սարգսյանով ՀՀ-ում բարեփոխումներ սկսվեն։ Նա 1997 թվականին հեռացվեց ու հիմա հետ է կանչվել։ Նա այս նույն ուժերի կողմից էր հեռացվել, ովքեր քվեարկեցին Արմեն Սարգսյանի օգտին։ Իրականում,  այն ժամանակ ՀՀԿ-ն էր հեռացրել, հիմա էլ փոշմանել են, հետ են կանչել․ նշանակում է ՝ կուրսը կփոխվի, և ՀՀ-ն կշարժվի դեպի դրականը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Նա նշեց՝ Արմեն Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ։

«Կարծում եմ՝ լեգիտիմ է այն ամենը, ինչը հասարակության կողմից ընդունվում է կամ հասարակական աջակցություն է ստանում։ Արմեն Սարգսյանի հետ կապված՝ ցույցեր, ընդվզումներ չեղան, բայց ուրիշների դեմ լինում են․ դա գաղտնիք չէ», – ասաց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ