20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գաղտնի են պահում. Ժողովուրդ

Կառավարությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Շվեյցարիա եւ Ղազախստան այցերի համար պետական բյուջեից հատկացված գումարի ամբողջական չափը: Օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու չարտերային չվերթներով իրականացված այս այցերին:

Եւ ահա, մեր գրավոր հարցմանն ի պատասխան’կառավարությունից տեղեկացրել են, որ ՇվեյցարիայումՀՀ պատվի­րակության՝ կառավարության աշխատակազմը ներկայացնող անդամների ծախսերի համար բյուջեի՝ արտասահ­մանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից հատկացվել է 6,7 մլն դրամ:

Իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար բյուջեից ծախսվել է 1,1 մլն դրամ: Անձամբ վարչապետի ծախսերի մասին կառավարությունից չեն հայտնում՝ պատճառա­բանելով թե արարողակարգային, կեցության, տրանսպորտային սպասարկման ծախսերը, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլա­նում եւ հրապարակման ենթակա չեն: Մինչդեռ օրաթերթին ընդամենը հետաքրքրում էր այդ նպա­տակով ծախսված գումարի չափը, որը պետական գաղտնիք չէ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ