18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր չափի հափշտակություն ապրիլյան պատերազմից հետո. Հայկական Ժամանակ

Մինչ որոշ օգsտաsեrեr ու պատգամավոր հանգանա­կություն են սկսել բանա­կի համար լվացքի մեքենա, եւ «տուֆ» հավաքելու հա­մար, ՀՀ պաշտպանության նախարարությունում հեր­թական խոշոր հափշտա­կության դեպքն է բացահայտվում:

Ըստ այդմ՝ բանակից հափշտակվել է ավելի քան 45 միլիոն դրամ՝ մոտա­վորապես 100 հազար դոլար (2015- ից 2017 թվականներին), այսինքն բարձրաստիճան պաշտոնյաները թալանը շարունակել են անգամ քառօրյա պատերազմից հետո:

 

45 մլն դրամ յուրացնելու մեջ մե­ղադրվողը կին է պահեստապետ, որին օժանդակել է ՀՀ Պն N զորամասի հրամանատարի տեղակալը: Ըստ Քննչական կոմիտեի տա­րածած պաշտոնական հաղորդագրության, նախնական քննու­թյամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի ընթացիկ բավարարման եւ երկա­րատեւ պահպանման բաժնի բժշ­կական սարքավորումների եւ տեխ­նիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ:

 

Իրականաց­ված մեծածավալ քննչական գոր­ծողությունների արդյունքում պարզ­վել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմի­ջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը հստակեց եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» եւ «Թանզիվ բժշկական» անվանում­ներով նյութական միջոցներ: 

 

Քրեական գործի շրջանակնե­րում կալանավորվել են նույն զորա­մասի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը: Նրանք մե­ղադրվում են երկու դրվագով հափշ­տակության մեջ, այսինքն՝ դրվագը վերաբերում է 2015-ին կատարված հափշտակությանը, մյուսը՝ 2017-ին: Հաջողվեց պարզել, որ հափշտակության այս դեպքը բացահայտել է նույն զորամասի հրա­մանատարը:

 

Թերթի տեղեկություննե­րով, հրամանատարը պակասորդ է հայտնաբերել եւ զեկուցագիր է գրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, վերջինս էլ հանձնարարել է ստուգումներ անցկացնել, եւ ահա Ռազմական ոստի­կանության նախապատրաստած նյութերով ՀՀ քննչական կոմիտեի ՁՔԴՎ ՀԿԳ քննության վարչությու­նում քրեական գործ է հարուցվել: Նույն այդ տեղեկություններով, սույն գործի շրջանակներում հափշ­տակությունների մասով նոր բացահայտումներ են սպասվում:

 

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ