19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թանկանոց մեքենաների ֆոնին տկլոր աղջիկներն իրենց հետույքներն են շարժում. Հրապարակ

Վերջերս հեռուստատեսու­թյամբ Քաղաքաշինության պետական կոմիտեի նա­խագահն ինչ-որ նախագծերի մասին էր խոսում, համաձայն որի՝ Երեւանի բոլոր հրապարակները պիտի վերաձեւեն: Օրինակ՝ խոսում էր օպերային կից Ֆրանսիայի հրապարակի մասին, բացատրում, որ այն պիտի դադարի խաչմերուկի ֆունկցիա կատարելուց, որ այդ խաչմերուկն ամբողջովին պիտի իջնի գետնի տակ, իսկ հրապարակը միանա այդ տարածքի մյուս այգիներին: Այստեղ են ասել՝ լրիվ պարերը պարեցին, մնացել էր «Չրթ-Մարալոն»…

Ախր, այ անմեղսունակներ, եթե այդքան ֆինանսներ ունեք, ուրեմն ոչ թե Երեւանի նորմալ վիճակում գտնվող գոտիներն ու կառույց­ները քանդեք ու վերաձեւեք ձեր գավառական ճաշակով կամ, ավե­լի ճիշտ՝ անճաշակությանը համա­պատասխան, այլ այդ ֆինանսներն ուղղեք Երեւանի գոնե կենտրոնում գտնվող (ծայրամասերի մասին չեմ էլ խոսում) անհամար կիսակա­ռույց ավերակները կառուցելուն եւ ավարտելուն: Ախր, չի կարելի մի գեղեցիկ կառույց ստեղծել եւ ուրա­խանալ դրանով, երբ այդ կառույցը շրջապատված է փնթի ավերակնե­րով. նախ Կասկադի վերեւի մասն ավարտին հասցրեք, Սասունցի Դավթի արձանի մոտի կիսակա­ռույցն ավարտեք, դրա հարեւանությամբ գտնվող երկաթգծի կայարա­նի շենքի գլխին ցցած ստալինյան էմպիրի ծաղրանկար շպիլը հանեք ռադ արեք վերջապես, նախկին Երի­տասարդական պալատի տեղում գոյացած անհասկանալի տարածքը կառուցապատեք, Գլենդել Հիլզի կիսակառույց բազմաբնակարան շենքերն ավարտին հացրեք: Որ մեկն ասեմ:

Կամ գոնե կենտրոնական փողոցների եզրերով անցնող խրձերով կախված լարերն ու կաբելներն իջեցրեք գետնի տակ, որ շենքերի տուֆակերտ գեղեցիկ ֆա­սադները բացվեն: ԹԵ չէ ձեր ուշքն ու միտքը միայն մի ուղղությամբ է աշխատում՝ ինչը քանդեք, որ վճարովի ավտոկայանատեղի կառուցեք, կամ ինչը քանդեք, որ տեղում մի 17-20 հարկանի շենք կառուցենք:

Ախր, այդպիսի շենքերով մի­գուցե 20-րդ դարի սկգբների մարդ­կանց զարմացնեիք, հիմա նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրների քաղաքներում էլ լիքն են այդպիսի շենքերը, դուք հինը պահպանեք, որովհետեւ ցանկա­ցած քաղաքի այցեքարտը ռես­տավրացիայի (ոչ վերաձեւումների) Ենթարկված հին շենքերն են ու մեկ էլ ուլտրաժամանակակից հսկա կառույցները, որոնց մասին պիտի մոռանանք, քանի որ ՀՀ 20 տարվա բյուջեն անգամ չի բավականացնի մի այդպիսի կառույց ստեղծելու հա­մար:

Ինչ ասեմ, ցավալի է, բայց հայ ազգը, որն ընդամենը 100 տարի առաջ Եվրոպական ազգ էր, այսօր վերածվել է ասիական հոտած ու հետամնաց ինչ-որ հավաքականու­թյան, նայում ես մեր ջահելների նկարահանած երաժշտական տե­սահոլովակներին՝ ուղղակի լացդ գալիս է, թանկանոց ինչ-որ մեքենաների ֆոնին (չտեսության ու գեղցի նյութապաշտության ցուցա­նիշ) տկլոր աղջիկներն իրենց հե­տույքներն են շարժում (նույնպես չտեսության ցուցանիշ) ջազային անհասկանալի իմպրովիզներով արաբաթուրքաքրդաչգիտեմինչական (ռեպով համեմված) ոռնոցների տակ, որոնք արտաբերում են, բնա­կանաբար, սեւազգեստ ակնոցա­վոր (հաճախ արդեն մոջահեդների մորուքներով) ինչ-որ տղաներ կամ էլ դեմքերը չինական ավանդական թատրոններում հանդես եկող դերասանների ներկած դեմքերը հիշեց­նող ինչ-որ աղջիկներ, որոնք, չգի­տես ինչու, կարծում են, թե իրենք շատ մոդայիկ են ու ժամանակակից:  

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ