25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի բավարարվիր եղածով, քեզ աճ է պետք

Բավական չէ Աստծու գոյության մասին տեղյակ լինել:
Պետք է Աստվածաշունչ ունենալ:
Աստվածաաշունչ ունենալը բավական չէ, պետք է այն կարդալ ամեն օր:
Կարդալը բավական չէ, պետք է հասկանալ կարդացածը,
օգտվելով նաև եկեղեցու հայրերի մեկնողական գրքերից:
Հասկանալը միայն բավարար չէ, այլ պետք է ջանալ դրանք 
կյանքի կոչել և ապրել այդպես: Ընդ որում այնպես ապրել, 
որ այլոք գնահատեն քո կրոնը և ձգտեն ապրել նույն կերպ:

Սա նույնքան կարևոր է, որքան երեխային դպրոց տանելը, այնուհետև ուսման առաջնորդելը, բարի խորհրդով աշխատանքի ուղղորդելը, եկեղեցով պսակելը, այնուհետև երեխաներին այս ոգով դաստիարակելը:
Իսկ ով կարծում է, թե պարտադիր չէ երեխային փոքր տարիքում ծանոթացնել 
Աստվածաշնչի և եկեղեցու հետ, այլ նա ազատ է իր ընտրության մեջ… ապա ինչո՞ւ եք անվերջ գանգատվում երեխաների անհնազանդության և անկառավարելի վարքի համար: Մի բան հստակ է գոնե մեր կյանքում` ով, որտեղ և ինչում հաղթում է, նրա էլ գերին է: Բայց ապացուցվեց, որ միայն Քրիստոսի գերին լինելն է անվնաս և շահեկան, ուրիշ ոչ մեկի և ոչնչի…

Ի՞նչ կպատահի մեզ հետ երթևեկության կանոնները անտեսելիս.
Նույնը կպատահի Աստծո պատվիրանները անտեսելիս:
Ուղղակի առաջինը պատահում է մեր մարմնի հետ, իսկ երկրորդը` հոգու:
Առաջին դեպքում էլ կարող է ավարտվել մահվան ելքով կամ հաշմանդամությամբ, երկրորդ դեպքում էլ նույնը կպատահի. հոգու հաշմանդամությունը առավել ծանր է քան մարմնինը…
Առաջին դեպքում էլ կարող է անձը փրկվել Աստծո նախախնամությամբ, 
և բժշկի օգնությամբ: Երկրորդ դեպքում էլ, կարող է փրկվել, եթե մարդը դառնա դեպի Աստված ու եկեղեց ի…
Մի բավարարվիր եղածով, քեզ աճ է պետք…

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ