19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրելի Ռիտա Ալեքսադրովնայի համար. Հայկական Ժամանակ

Երեկ առաջին տիկին Ռիտա Uարգuյանի ծննդյան տարեդարձն էր:

Սերժ Աարգսյանի՝ վարչապետությանը հուշիկ քայլերով ընդառաջ գնալու ֆոնին այս տարի կարծես նրա տիկնոջ տարեդարձի առթիվ արված շնորհավորանքները ավելի մեծ թափ են ստացել, օգտատերերը բառեր շռայլելիս իրար հերթ չեն տալիս: Շնորհավորանքներից պարզ դարձավ, որ Ռիտա Սարգսյանը ոչ մի­այն հայտնի էներգատու է, լուսաճառագ, այլեւ արեգակը բարեգործության:

Շատ օգտատերեր նրան շնորհավորելիս համեմատականներ են անցկացնում նրա եւ նախկին առաջին տիկինների միջեւ. «Հիմա կասեք, բա առաջին տիկին է, պետք է էդպես էլ լինի: Ոչ պարզապես հիշենք մեր նախկին առաջին տիկիններին ու չմեկնաբանենք»,- գրել է օգտատերերից մեկը Anush Badalyan@: Նա նշել է, թե Սարգսյանի նախաձեռնություն­ների շնորհիվ է, որ այսօր շատ ընտանիքներ երեխա ունեն: «Անկախ տարատեսակ ասեկո­սեներից, նա միեւնույնն է մնում է առաջին տի­կին ու այսօր նրա ծննդյան օրն է: Կանացի, միշտ պոզիտիվ ու վառ, իսկ բարի գործերը անկախ ենթատեքստերից բարձր եմ գնահա­տում, քանի որ նրա նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր շատ ընտանիքներ երե­խա ունեն, շատ փոքրիկներ բուժվում են ու էդ­պես շարունակ: Ի վերջո, նա կին է, մայր, տա­տիկ ու պարզապես հմայիչ մի մարդ, ով իրե­նից միայն դրական էներգիա է ուղարկում…»:

Բանաստեղծ Կարինե Աշուղյանը Ռիտա Աարգսյանի շատ առաքինությունները թվելուց զերծ է մնացել, սակայն նշել է դրանցից մեկը՝ բարությունը: Բանաստեղծը Սարգսյանին բնութագրել է որպես լուսաճառագ: «Սիրե­լի, սիրելի, իմ լուսաճառագ, իմ հրաշք Ռիտա Ալեքսանդրովնա, Ձեզ մաղթում եմ քաջ առող­ջություն եւ երկար ու երջանիկ կյանք, թող այն անցնի Ձեր զավակների եւ թոռների սիրո ու հոգատարության մեջ, եւ լիուլի վայելեք նրանց երջանկությունը: Թող Աստված պահպանի այն ամենը, ինչը թանկ ու հարազատ է Ձեզ համար: Թող Ձեր ամեն օրվա մեջ անակնկալ ու սպասված զվարթ տոներ լինեն: Օրհնված լինեք: Շատ սիրում եմ Ձեզ»,- այսպես է շնոր­հավորել Կարինե Աշուղյանը:

ՀՀԿ֊ի սրտից գովասանքի խոսքեր է հղել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ մաղթում է ամենայն բա­րիք «հրաշայի տիկնոջը եւ լավ մարդուն»: Երգահան, սցենարիստ Քրիստ Մանարյանի շնորհավորանքներից պարզ դարձավ, որ Ռիտա Աարգսյանը հայ արվեստագետների կողքին է եւ Մանարյանների «Ագուլիս» թատրոնը իր շնորհիվ է, որ ոտքի է կանգնում եւ շու­տով կվերաբացվի: Ներկայացնում ենք Մանարյանի շնորհավորական «ուղերձը».

«Սիրե­լի տիկին Ռիտա Աարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ ու մաղ­թում եմ ամենայն բարիք, առողջություն, անս­պառ ժպիտ եւ երկար տարիների կյանք, էն նույն կյանքը, որը Դուք պարգևում եք շատ ու շատ պստիկների Ձեր սրտացավ վերաբեր­մունքով ու կոնկրետ գործերով, որոնք ոչ միշտ են բարձրաձայնվում: Լինելով ստեղծագործող անհատ՝ Դուք նաեւ հայ արվեստագետ­ների կողքին եք մշտապես, բազում բարեգոր­ծական նախագծերով, ինչը չի կարող չոգեւո­րել: Մանարյանների «Ագուլիս» թատրոնը Ձեր ուշադիր եւ կամեցող վերաբերմունքի շնորհիվ է, որ կրկին ոտքի է կանգնում ու որոշ ժամա­նակ անց կվերաբացվի: Բարօրություն Ձեզ, նորանոր ստեղծագործական հաջողություն­ներ եւ անսպառ լավատեսություն»:

 Minasyan օգտատերն էլ նշել է, որ զինվորներին օգնելու համար դիմել են Ռիտա Աարգսյանին եւ նրա օգնությամբ կառուցել էն վերականգնողական կենտրոն: «…Անկեղծ ու­րախ եմ, որ մեր տղաները ունեն մի վստահելի ընկեր, ում կարող են դիմել ամեն ամեն հար­ցով: Շնորհավորում ենք ծննդյան տոնի կա­պակցությամբ»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Լուսանկարը՝ «Ազատություն» ռկ-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ